Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս քարոզարշվի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք, ըստ մասնագիտական հանրույթի, հարցականի տակ են դնում Հայաստանի իշխանությունների՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողությունը:


Մասնավորաբար, ի թիվս այլ հայտարարությունների, մայիսի 20ին նախընտրական հանրահավաքում, ըստ «ՀայաՔվեի», ուղիղ պատվեր է իջեցրել ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ:


Ըստ այդմ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը կոչ է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ դիմել դատարան՝ չեղարկելու Նիկոլ Փաշինյանի գրանցումը: Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը «Փաստի» հետ զրույցում հղում է անում Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածին։ «Հոդվածի 8-րդ մասն ասում է՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:


Այսինքն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի բացառիկ լիազորություն՝ դիմելու դատարան, չեղարկելու իր իսկ կողմից գրանցած կուսակցական ցուցակը կամ թեկնածուին, եթե նրա կողմից իրականացվող խախտումները կրում են շարունակական բնույթ։ Կա նաև ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը։ Հոդվածը սահմանում է, որ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործում, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտների և կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։


Հիմա ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Քարոզարշավի հանրահավաքի ժամանակ, երբ գտնվել է արձակուրդի մեջ, և ըստ էության, իրավունք չի ունեցել որևէ կերպ վարչական ռեսուրսից օգտվել, հայտարարել է, որ հաջորդ օրը ԱԱԾ-ն մտնելու է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելով իր մրցակցի նկատմամբ։ Սա ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման ամենագռեհիկ օրինակն է։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ քարոզչական հանրահավաքի ժամանակ փորձել է իր մրցակցին վարկաբեկել, վրան ճնշում գործադրել։ Դրան գումարած՝ դրա նախորդող օրերին ասել է, որ «սատկացնելու» է իր մրցակիցներին, հայտարարել է, որ իր մեկ այլ մրցակցից՝ Գագիկ Ծառուկյանից խլելու է ցեմենտի գործարանը և այլն։


Դրանք բոլորը վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են, որոնք շարունակական բնույթ են կրում։ Այդ հիմքով կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում դիմել դատարան՝ չեղարկելու ոչ թե ՔՊ-ի, այլ Նիկոլ Փաշինյանի գրանցումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։ «ՀայաՔվեն» այս ընտրություններին մասնակցող սուբյեկտ չէ, չի կարող գրավոր դիմում ներկայացնել։ «Այս անգամ դիտորդական նախաձեռնություն չենք իրականացնում, ընտրություններին էլ չենք մասնակցում՝ որպես կուսակցություն կամ դաշինք, ուստի սուբյեկտ չենք, բայց ազդեցություն ունենք այլ սուբյեկտների վրա։


Աջակցում ենք «Ուժեղ Հայաստանին», մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստանն» այս ամենի անմիջական տուժած կողմն է, իրենց այս գաղափարը կներկայացնենք, կհորդորենք, որ դիմում ներկայացնեն ԿԸՀ։ Բայց սա կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացառիկ իրավասությունն է, պարտադիր չէ, որ որևէ մեկն իրեն դիմի։ Նա պետք է այսպիսի որոշում ընդունի, բայց, ըստ էության, կօգնենք, որպեսզի այդպիսի դիմում լինի»,եզրափակում է Ավետիք Չալաբյանը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Լոնդոնի իշխանություններն առգրավել են համայնքային բնակարանը, որը վարձակալում էր Սիեռա Լեոնեի առաջին տիկինը
Իրանի արևմուտքում չվերթները չեղարկվել են
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չպետք է հարձակվեր Բեյրութի վրա Իրանի հետ խաղաղության բանակցությունների օրը
Ալիևին խնդրելո՞ւ է հարձակվել, մերժում ենք թրքամետ իշխանություններին (տեսանյութ)
Մարդկանց ընտրական իրավունքի ինստիտուտը թաղվում է հողի տակ․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
Մեր այս պահանջի բավարարումը մինիմումն է. ամեն ինչ պիտի արվի փողոց գեներացնելու համար․ Սուրենյանց (տեսանյութ)
Մենք պահանջում ենք, որպեսզի չգողանան քաղաքացու քվեն․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
«ժողովրդավարություն» գոռալով հայրենիքի հերն անիծեցին.Աբովյանը`ԿԸՀ-ի որոշումների մասին (տեսանյութ)
Փաշինյանի բացահայտ շանտաժը. Բոլորս՝ դեպի ԿԸՀ (տեսանյութ)
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ
Գալյա Նովենցի անվան թատերական դպրոցում Արցախյան կուրսը հայ թատերական պատմության մեջ կմնա որպես երևույթ
Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ առաջին անգամ Heron 1 տիպի իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի
Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսում
Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ. Իվետա Տոնոյան

Լրացուցիչ նորություններ

...

Կընդունի, բայց չի շնորհավորի. Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ

Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»

Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»

Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»

Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»

Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին. Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում

«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում

Կպետականացվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թվային համակարգը. «Ժողովուրդ»

Որոշ քաղաքական ուժերի «տունը կռիվ է ընկել». «Իրավունք»

Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում. Ինչ է կատարվում նրա հետ. «Իրավունք»

ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»

Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»

Բանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ»

Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը

Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»

«Հրապարակ»․ Սանկցիաները շարունակվում են, այլընրտանք չի գտնվում

Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ»

Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին. Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ»․ Ադրբեջանում անհանգիստ են

«Հրապարակ»․ «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ