Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի


Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին հայտնվել է բարդ ու հակասական իրավիճակում։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ռեկորդային աճ, մյուս կողմից՝ քաղաքական հարաբերությունների սառեցում, որն արդեն ազդում է երկրի տնտեսության վրա։Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարությունների ֆոնին փորձագետները նշում են, որ Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ ԵԱՏՄ շուկայից։ Միայն 2024 թվականին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը հասել է 12,4 միլիարդ դոլարի, իսկ հայկական արտահանման զգալի մասը շարունակում է ուղղվել հենց ռուսական շուկա։Առանձնահատուկ կարևորություն ունի նաև էներգետիկ ոլորտը։ Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով, և մասնագետների գնահատմամբ՝ մատակարարումների պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ աճի։Euromedia24-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը հավելում է՝ Հայաստանի գյուղմթերքի արտադրության շուրջ 98 տոկոսը սպառվում է ռուսական շուկայում։ Խմիչքների և վերամշակված գյուղմթերքի արտահանման մոտ 78 տոկոսը ևս ուղղվում է միայն Ռուսաստան։ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մոտ 38 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, մինչդեռ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 10 տոկոս։ Խոսքը 2025 թվականի տվյալների մասին է։ « Սրան գումարվում են նաև գազի, ատոմակայանի վառելիքի, երկաթուղու և մի շարք ռազմավարական ոլորտների հետ կապված կախվածությունները։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ մաքսային տարածքից, հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Եվրոպական շուկաները չափազանց մրցակցային են, և հայկական ապրանքների համար այնտեղ տեղ զբաղեցնելը հեշտ չի լինելու։Միաժամանակ կա վտանգ, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման դեպքում հայկական շուկան կհեղեղվի էժան թուրքական գյուղմթերքով։ Այդ պայմաններում հայ գյուղացին կարող է պարզապես չդիմանալ մրցակցությանը, սնանկանալ, կորցնել իր հողերը և կանգնել արտագաղթի առաջ։ Սա կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման, բյուջետային մուտքերի նվազման և սոցիալական ծանր հետևանքների։Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը հնարավորություն կստանան տնտեսական ազդեցություն տարածել Հայաստանի վրա »,-ասում է Նահապետյանը։Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին, զրուցակիցը հիշեցնում է՝ Հայաստանը տեսականորեն ունի վետոյի իրավունք․ «Սակայն, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում, երբ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը, թեև նման ձևակերպում կանոնադրությամբ գոյություն չունի, նույն տրամաբանությամբ ԵԱՏՄ-ում ևս կարող են կիրառվել քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Հայաստանի նկատմամբ։Ուստի չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումները ավելի մեծանան»,-Միաժամանակ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Փորձագետները չեն բացառում, որ ԵՄ ուղղությամբ հետագա քայլերի դեպքում տնտեսական սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ հարված հասցնելով հայկական արտադրողներին։Տնտեսագետների գնահատմամբ՝ եվրոպական շուկային ինտեգրվելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է, քանի որ պահանջում է նոր ստանդարտների ներդրում և արտադրությունների լայնածավալ արդիականացում։ Իսկ մինչ այդ հայկական տնտեսությունը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական շուկայից։Անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն էլ շեշտում է՝ Հայաստանի ամբողջ առևտրաշրջանառությունը կապված է ԵԱՏՄ-ի հետ, որի հիմնական առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։ Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիության հետ աշխատելու փորձը կարելի է համարել ձախողված․ «Եվրամիությունը Հայաստանից ապրանքներ չի գնում։ Ժամանակին որոշ չափով գնում էր տարբեր տեսակի հումք, բայց հիմա այդ հումքի հիմնական գնորդը դարձել է Չինաստանը։ Իսկ եվրոպական շուկան շատ հագեցած ու գերհագեցած է, այնտեղ մրցակցությունը չափազանց մեծ է, ապրանքների մեծ մասն էլ դոտացիոն է, այսինքն՝ պետությունները սուբսիդավորում են իրենց արտադրողներին»,-ասում է Մանվելյանը՝ հավելելով՝ Հայաստանի համար ամենացանկալի շուկան մնում է ԵԱՏՄ-ն, որտեղ ծանոթ են մեր ապրանքներին, գնում են մեր ապրանքները և այլն․ « Բայց ԵԱՏՄ-ն մեզ համար կարևոր է ոչ միայն շուկայի, այլ նաև էներգակիրների տեսանկյունից։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ստանում է որոշակի էներգակիրներ քվոտավորված և բավականին էժան գներով։ Դա և՛ գազն է, և՛ դիզվառելիքը, և՛ բենզինը, որը Հայաստանը ստանում է անկախ միջազգային շուկայում առկա տարբեր ճգնաժամերից։Օրինակ՝ այսօր համաշխարհային շուկայում բենզինի որոշակի դեֆիցիտ կա, և Ռուսաստանը շատ քիչ է արտահանում բենզին ու դիզվառելիք, բայց Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, շարունակում է ստանալ դրանք Ռուսաստանից։ Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, Ռուսաստանը կարող էր նաև կանգնեցնել դիզվառելիքի և բենզինի մատակարարումը դեպի Հայաստան։Այսինքն՝ ԵԱՏՄ-ն մեզ տալիս է հնարավորություն մեր ապրանքները արտահանել դեպի այդ շուկաներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, և այնտեղից ներմուծել տարբեր տեսակի վառելիք շատ ավելի էժան գներով։ Ի դեպ, նույնը վերաբերում է նաև հարստացված ուրանին, որը Մեծամորի ատոմակայանը ստանում է միջազգային գներից շատ ավելի էժան։Հայաստանի շուկան այսօր գոյատևում է հենց այս երկու հանգամանքների շնորհիվ․ առաջինը՝ ռուսական շուկան, որտեղ մենք կարող ենք արտահանել մեր ապրանքները, և երկրորդը՝ Ռուսաստանի էներգետիկ համակարգից օգտվելու հնարավորությունը, որի շնորհիվ Հայաստանը կարողանում է էներգակիրներ ստանալ ավելի էժան, քան միջազգային շուկաներում։Հետևաբար, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կամ ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, կարող է բերել երկարատև տնտեսական ճգնաժամի, որի լուծումն այս պահին Հայաստանը չունի»,-ասում է Արմեն Մանվելյանը

Լրահոս

Իրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ)
Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի
Ռուսաստանն ու Բելառուսը միջուկային զորավարժություններ են անցկացնում
Օսիպյանն իրեն զուսպ է պահել, Արցախում նա ավելի անզուսպ էր, բայց այնտեղ ներում էին. Արտակ Բեգլարյան
Իրանի գերագույն առաջնորդը արգելել է հարստացված ուրանի արտահանումը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղակայել լազերային զինված ականակիրներ․ Ինքնաբացարկներ՝ ընտրության նախաշեմին
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումը Ծաղկահովտ գյուղի բնակիչների հետ
Փաշինյանի ագրեսիվ վարքը պայմանավորված է ընտրություններում չանցնելու վախով
Փող, խոստումներ ու քվե․ ինչ պատասխանատվություն է սպասվում ընտրակաշառքի համար
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Նյու Յորքում ուժեղ ջրհեղեղը քշել-տարել է կնոջը
ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի հանդիպումն Ապարանում
Ինքը Սահմանադրական դատարանի վրա էր հարձակվել, դրա համար էլ է դատվելու. Թևանյան
Կարևոր
Իտալիայից՝ հաղթանակով. 11 հայ մարզիկ Հայաստան վերադարձավ 13 ոսկե և 2 արծաթե մեդալներով
Մենք հիմա մեխանիզմներ ենք քննարկում, վարդի մասով ԵՄ շուկա դուրս գալու մասով. Պապոյան
Մեր պետության ձեվավորման պատմության ընթացքի վրա մեր ազդեցությունը եղելա նվազագույն
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, թեյի բաժակի շուրջ մտածումա նույնը, ինչ որ մտածում եմ ես
Ինչա՞ մեզ պետք խաղաղ ապրելու համար, մեզ պետքա խաղաղություն եվ պետություն. Փաշինյան
Մասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան
Բացահայտեք Ծաղկաձորի հարմարավետությունը Sia Resort & Spa-ում

Լրացուցիչ նորություններ

...

ՌԴ-ում լուրջ են տրամադրված ՀՀ-ի հարցով․ Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները

Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»

Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ»

Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»

Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»

Մակրոնի այցի օրերին «Վեոլիա Ջուր»-ի անարդյունավետ աշխատանքի հարցը չի քննարկվել. «Ժողովուրդ»

Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»

Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»

Ռուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Օրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Երբեք բացի ՀՀ քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան

Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից․ «Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել

Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»

«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»

«Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»

Նոր սկանդալ առողջապահության ոլորտում․ դիպլոմ՝ առանց կրթության․ «Ժողովուրդ»

Արթուր Օսիպյանին տեղափոխում են դատարան․ ներկայացվել է կալանավորման վերաբերյալ միջնորդություն․ փաստաբան

Կամո Հայրապետյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին