Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնալով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների ու հաշվետվության ներկայացում և ավելի շատ վերածվում է ընդդիմախոսներին և ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու և սպառնալու գործընթացի։ Հանրային հարթակներում ու քաղաքացիների հետ շփումներում ձևավորվում է մի խայտառակ պատկեր․ իշխանության ղեկավարը, փոխանակ խոսի երկրի խնդիրների, ծրագրերի և պատասխանատվության մասին, հաճախ ափերից դուրս է գալիս, անձնավորում քաղաքական պայքարը և այն տեղափոխում վիրավորական բառապաշարի դաշտ։

Տպավորությունն այնպիսին է, որ ՔՊ քարոզչության ամբողջ հրապարակային ծանրությունը Փաշինյանն անձամբ է վերցրել իր վրա։ Մինչդեռ շտաբներում, ըստ քաղաքական դաշտից մեզ հասնող տեղեկությունների, ակտիվ գործում են ընտրական նախկին գործընթացներից հայտնի «տասովշիկները», իսկ քաղաքական թիմի զգալի մասը հիմնականում ապահովում է զանգվածային ներկայություն՝ գլխաքանակ։

Այս ֆոնին առավել քան տարակուսելի էր ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի, Անահիտ Ավանեսյանի և մյուսների պահվածքը Փաշինյանի վերջին միջադեպերի ժամանակ։ Փոխանակ փորձեին զսպել նյարդայնացած վարչապետին, հանգստացնել իրավիճակը և քաղաքական գործընթացը պահել արժանապատիվ դաշտում, նրանք փաստացի լուռ հետևում էին, թե ինչպես է երկրի ղեկավարն ընտրողների հետ շփման ժամանակ անցնում բոլոր սահմանները։ Փաշինյանի կողքին կանգնած պաշտոնյաները հռճվում էին՝ չգիտակցելով, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող քարոզարշավը վերածել անձնական հաշվեհարդարի։Մեկ այլ դրվագում էլ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցույց է տալիս Արթուր Օսիկյանի գրառումը, ինչից հետո վարչապետն առավել է նյարդայնանում և հնչեցնում նոր, ավելի կոշտ ու անթույլատրելի ձևակերպումներ։

Օսիկյանն այս պահին ձերբակալված է, և փորձում են կալանավորել նրան։Բայց չպետք է մոռանալ, որ երբ խոսքը վերաբերում է Արցախից տեղահանվածներին, պատերազմին, զոհերին և հանրային ծանր վերքերին, չի կարելի խոցել դրանք։Անգամ իշխանության կողմից առաջադրված Մարդու իրավունքների պաշտպանը, թեև բավականին անատամ և հասցեականությունից զուրկ ձևակերպումներով, այնուամենայնիվ անդրադարձավ նման վարքագծի անթույլատրելիությանը։ Ավելին՝ Փաշինյանի պահվածքը քննադատեցին նաև արևմտյան ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպություններ, որոնք սովորաբար զգուշավոր են իշխանության հասցեին ուղիղ գնահատականներ տալու հարցում։Այս ամբողջ պատկերը մի կարևոր բան է ցույց տալիս․ ՔՊ թիմի ներսում, կարծես, չկա մեկը, ով նյարդայնացած պահին կարող է մոտենալ Փաշինյանին և ասել․

«Պարոն Փաշինյան, սա գեղեցիկ չէ, սա էթիկայից դուրս է, սա վարչապետին հարիր պահվածք չէ, մի՛ արեք»։ ՔՊ-ականները անգամ հետո չեն քննարկում այդ վարքը, փոխարենը՝ թիմը կամ լռում է, կամ էլ իր ներկայությամբ նախ պրովոկացնում, ապա՝ լեգիտիմացնում այդ վարքագիծը։ Փաշինյանը, չնայած անսահման ռեսուրսներին, իրապես միայնակ է իր ուսերին վերցրել քարոզչությունը․ մյուսները պարզապես ֆոն են ստեղծում՝ գլխաքանակ ապահովելով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան
Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Լրացուցիչ նորություններ

...

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում