Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իտալիայից՝ հաղթանակով. 11 հայ մարզիկ Հայաստան վերադարձավ 13 ոսկե և 2 արծաթե մեդալներով

Գունֆուի աշխարհի 22-րդ առաջնությունում (Իտալիա) Հայաստանի Ուշու-Գունֆու ազգային ֆեդերացիայի հավաքականը (մարզիչներ՝ Տիգրան Չոբանյան և Սիրանուշ Նիկողոսյան) փայլուն ելույթ ունեցավ՝ նվաճելով 13 ոսկե և 2 արծաթե մեդալ։


2026 թ. մայիսի 15–17-ը իտալական Պերուջա քաղաքը վերածվել էր չինական մարտարվեստների համաշխարհային կենտրոնի՝ հյուրընկալելով Գունֆուի աշխարհի 22-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 16 երկրներ ներկայացնող 98 մարզական ակումբներ և ընդհանուր առմամբ 988 մարզիկներ։ Բարձրակարգ կազմակերպչական աշխատանքը, 45 մրցավարների, 30 կին դատավորների և փորձառու տեխնիկական անձնակազմի ներգրավվածությունը մրցաշարին հաղորդեցին միջազգային բարձր մակարդակ և մրցակցային լարված մթնոլորտ։


Հայաստանի հավաքականը մրցահարթակում դրսևորեց մարտական բարձր պատրաստվածություն, թիմային ամուր համախմբվածություն և հաղթողի անկոտրում հոգեբանություն։ Մեր մարզիկները յուրաքանչյուր ելույթում և մենամարտում պայքարեցին մինչև վերջին վայրկյանը՝ ցուցադրելով տեխնիկական վարպետություն, տակտիկական գրագետ մոտեցում և կամային բացառիկ հատկանիշներ։


Միջազգային կարգի սպորտի վարպետ Լիանա Վարդանյանը դարձավ առաջնության ամենավառ աստղերից մեկը՝ նվաճելով 5 ոսկե մեդալ, այդ թվում՝ «Վինգչուն» (5 մասնակից) և «Սինիցուան» (9 մասնակից) ոճերում։ Հատկանշական է, որ նշված կարգերում Հայաստանի ազգային հավաքականը հանդես էր գալիս առաջին անգամ։ Իր հաղթանակները Լիանա Վարդանյանը նվիրեց հետախույզ, փոխգնդապետ, 44-օրյա պատերազմում զոհված Վահագն Թումասյանի լուսավոր հիշատակին։


Թիմի ամենակրտսեր մասնակիցը՝ 11-ամյա Արևիկ Այվազյանը (մարզիչ՝ Տիգրան Չոբանյան), Շաոլինցուան ոճի զույգ դանակներով վարժահամալիրում վստահ ու տպավորիչ ելույթ ունեցավ՝ արժանանալով ոսկե մեդալի և աշխարհի չեմպիոնի կոչման։


Արարատի մարզի Արմաշ գյուղը ևս փայլուն արդյունք գրանցեց՝ միանգամից ունենալով երեք աշխարհի չեմպիոն՝ Վանիկ Սիմոնյանին, Հակոբ Շահնազարյանին և Արման Մուրադյանին (մարզիչ՝ Սիրանուշ Նիկողոսյան)։ Մյուս մարզիկները ներկայացնում էին Երևանը, Գյումրին, Երասխը, Սևակավանը ու Սուրենավանը։


Հայ մարզիկների արդյունքները.


  • Լիանա Վարդանյան՝ 5 ոսկե մեդալ «Սինիցուան», «Թայձիցուան առանց զենքի», «Թայձիցուան նեղ թրով», «Թայձիցուան լայն թրով», «Վինգչուն» մարզաձևերում,
  • Արևիկ Այվազյան՝ ոսկե մեդալ «Շաոլին վուդանգ ցուան զույգ դանակով» մարզաձևում,
  • Սանդա-Ուշու մարզաձևում՝ Արման Խաչատրյան (ոսկի), Արմեն Առաքելյան (ոսկի), Վանիկ Սիմոնյան (ոսկի), Հակոբ Շահնազարյան (ոսկի), Արման Մուրադյան (ոսկի), Կարապետ Ջաջիկյան (ոսկի), Ալիկ Էլիազյան (ոսկի), Ջիվան Ազոյան (արծաթ), Արամ Օղիկյան (արծաթ)։


Հայաստանի Ուշու-Գունֆու ազգային ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Չոբանյանը բարձր գնահատեց թիմի ելույթը՝ ընդգծելով, որ արձանագրված հաղթանակները նվիրվում են Արցախյան պատերազմներում զոհված և անհետ կորած մեր հերոս հայորդիների ու հայուհիների հիշատակին։


«Մեր հայրենասեր թիմը աշխարհի առաջնությունում հանդես եկավ արժանապատվորեն՝ հանուն Հայրենիքի, ազգային ինքնության և հայկական մարտական ոգու։ Խոնարհվում եմ և խորին շնորհակալություն եմ հայտնում թիմի բոլոր անդամներին՝ իրենց նվիրումի, կարգապահության և հաղթական կամքի համար։ Աստված պահապան լինի հայ ազգին ու Հայաստանին», — նշեց վաստակաշատ մարզիչը։

Լրահոս

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր
84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել
Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ Վարդանյան
Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան
Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր Հայրիկյան
Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին
Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ Քոչարյան
Իրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներից
Բալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչ
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվը
Մեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերը
Ծեծկռտուք ԱԺ-ում. Վենսը գաղտնի նամակ է ուղարկել Իրանին
Ռուսական բազան Թուրքիային կդիմանա՞ 20 րոպե․ Զախարովան կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Երևանի հասցեին
Մեր ընդդիմադիր գործընկերները իմ պաշտպանության ներքո են. Ռուբինյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Երևանից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել
Եթե մեկը մտածում է՝ կարող է պատգամավորին խփել, էդ ձեռը կջարդենք․ Փաշինյան
Կարո՞ղ է մի օր ՌԴ մուտքը Ձեզ էլ արգելվի․ հարց՝ Փաշինյանին
ԵԱՏՄ-ն Հայաստանին էլեկտրամեքենաների քվոտա կտա՞
Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են