Իրանը կարող է գազի, էլեկտրաէներգիայի և բենզինի լուրջ պակասի հանդիպել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո իր էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման պատճառով, հայտարարել է էներգետիկ ոլորտի օպտիմալացման և ռազմավարական կառավարման փոխնախագահ Էսմայիլ Սակկաբ Էսֆահանին։
«Այս տարի պատերազմի ընթացքում երկրին, մասնավորապես գազային համակարգին հասցված վնասը, իրավիճակն ավելի է բարդացրել։ Երկրի էլեկտրաէներգիայի զգալի մասը արտադրվում է գազից, ուստի, բնական է, որ այս տարի մենք կբախվենք ավելի մեծ անհավասարակշռության», - նրա խոսքերը մեջբերել է SNN-ը։
Փոխնախագահը կոչ է արել բնակիչներին առաջնահերթություն տալ էներգախնայողությանը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որպեսզի կառավարությունը չստիպվի իրականացնել ոչ ժողովրդական միջոցներ, մասնավորապես՝ պարբերական էլեկտրաէներգիայի անջատումներ։
«Եթե մարդիկ սկսեն խնայել գազը, էլեկտրաէներգիան, բենզինը և այլ էներգետիկ ռեսուրսներ հիմա, դա մեծ օգնություն կլինի ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։ Հակառակ դեպքում կառավարությունը ստիպված կլինի ավելի խիստ միջոցներ ձեռնարկել», - ընդգծել է նա։








