Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՏԿԵ նախարարությունը փաստացի հաստատում է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում իրավիճակն այնքան էր սրվել, որ իշխանությունները ստիպված են եղել ներգրավվել աշխատակիցների և ղեկավարության միջև բանակցություններին։


Թեև գերատեսչությունը խուսափում է անդրադառնալ «արհեստական գործադուլի» և հնարավոր սաբոտաժի մասին հարցադրումներին, պատասխանից ակնհայտ է դառնում՝ հանքում առկա դժգոհությունները ստիպել են ընկերությանը վերանայել աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները։


«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանից փորձել էր պարզել, թե ինչ տեղեկություններ ունի գերատեսչությունը Ախթալայի հանքի շուրջ վերջին շրջանում շրջանառվող լուրերի վերաբերյալ, մասնավորապես՝ հնարավոր արհեստական գործադուլների և սաբոտաժի դրսևորումների մասին։


Ի պատասխան՝ նախարարությունը հայտնել է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում ՏԿԵ նախարարությունը և Լոռու մարզպետի աշխատակազմը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ընկերության աշխատակիցների և ղեկավար կազմի հետ։


Պաշտոնական պատասխանում նշվում է, որ քննարկումների արդյունքում ընկերությունը «բարելավել է աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչպես նաև վերանայել է աշխատավարձերը», ինչից հետո ընկերությունը «վերադարձել է բնականոն գործունեությանը»։


Հիշեցնենք, որ 52 հանքափորները այս տարվա հունվարի 15-ից գործադուլ էին անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։ Հանքափորների աշխատավարձը գործարքային է, 150 հազարից 700-800 հազար դրամի կարող է հասնել։ Համեմատաբար բարձր վարձատրվող աշխատակիցները, սակայն, փաստում են՝ իրենց առողջության, մեկի փոխարեն երկու անգամ հանք մտնելու, ավելի երկար աշխատելու հաշվին է այդպես։


Փաստացի, իշխանությունները, փորձելով խուսափել սուր ձևակերպումներից, ընդունում են, որ հանքում առկա են եղել այնպիսի խնդիրներ, որոնք հանգեցրել են բողոքի ակցիաների և պետական միջամտության անհրաժեշտության։ 3 Paused Հատկանշական է նաև, որ նախարարությունը որևէ հստակ պատասխան չի տվել «արհեստական գործադուլների» և հնարավոր սաբոտաժի վերաբերյալ հարցին՝ նշելով միայն, որ հարցման որոշ կետեր իրենց իրավասությունների շրջանակում չեն գտնվում։


Հիշեցնենք, որ «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ն գրանցվել է 2002 թ․ հոկտեմբերի 26-ին։ Ըստ ներկայացված հայտարարագրի՝ երկու իրական սեփականատեր կա, որոնցից մեկին պատկանում է ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը։


Մեկը Վահե Հակոբյանն է՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, գործարար, նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին։ Վահե Հակոբյանին են պատկանում ընկերության 100 բաժնետոմսերը՝ 100% մասնակցությամբ։


Ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթը Վահե Հակոբյանը ձեռք է բերել 2019 թ․ հուլիսի 10-ին, երբ Հայաստանում արդեն ներդրված էր ԱՃԹՆ գործընթացը։ Վահե Հակոբյանը նաև ընկերության խորհրդի անդամ է, իրավասու է նշանակելու կամ ազատելու ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձանց։


Իսկ երկրորդ իրական սեփականատերը ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Խաչատրյանն է։ Հայտարարագրում նշված է ընդամենը մեկ միջանկյալ ընկերություն՝ Հայաստանում գտնվող «ՄԱՍԿՕ ՄԱՅՆ» ՓԲԸ-ն, որը գործում է առաջին սեփականատեր Վահե Հակոբյանի համար։


Ընկերությունը «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ունի ուղղակի մասնակցություն։ Հիմա ինչ-որ շրջանակներ փորձում են խժդժություններ սարքելով տիրանալ Ախթալայի հանքավայրին, որի մասով նախարարությունը մեր հարցերն անպատասխան է թողել»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
Հանդիպման կարիքը լինի, ուրեմը կհանդիպենք. Ռոբերտ Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանին հանդիպելու մասին
Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Գիտնականները պարզել են, թե ինչպես է սուրճի օգտագործումը ազդում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել (տեսանյութ)
ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել, թե ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. Բաբիշ
Ընդդիմությանը կիսելու են, հերթով «գլուխներն ուտեն». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
Լավրովը զարմացած է․ 34 մլն եվրո ԵՀ-ից՝ Հայաստանին (տեսանյութ)
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական լոգիստիկայի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Կալանավորումներից մինչև ընդդիմության համախմբում. քաղտեխնոլոգը` հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)
Միասնական հանդես գալու մասին կարող էին մինչև ընտրություններն ասել, մենք որևէ առաջարկ չենք ստացել (տեսանյութ)
Ինչու են ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել․ Ընդդիմադիր ուժերը դիմել են ՍԴ (տեսանյութ)
Սաղից կուշտ ենք. քաղաքացիների կարծիքը` հետընտրական Հայաստանում. հարցում (տեսանյութ)
Սամվել Կարապետյանի կոչի մասին տեղեկացել ենք մամուլից. Գագիկ Ծառուկյանի հետ դեռ չենք քննարկել (տեսանյութ)
Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (տեսանյութ)
Այս պայքարը միայն ԲՀԿ-ի համար չէ, արդարությունը պիտի վերականգնենք. Տոնոյան
Շոկային կադրեր Մոսկվայից․ նավթի պահեստի կափարիչը հարվածից օդ է բարձրանում

Լրացուցիչ նորություններ

...

Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում․ «Հրապարակ»

ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը»

«Հրապարակ»․ Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել

«Իրավունք». «Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»

«Ժողովուրդ». Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում է

«Հրապարակ»․ Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց

«Իրավունք». Նիկոլի հետընտրական տվայտանքները

«Ժողովուրդ». Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել

Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ. Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին

Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»

Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»

Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»

«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»

Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան

Փաշինյանն ասում է՝ բոլորին պետք է բանտարկեմ, նստացնեմ. ամեն ինչ սպասելի է էս մարդկանից

Պետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհում