Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը կպատասխանի հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ առաջարկին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տարածաշրջանում իր աղբյուրին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանի պատասխանը ամերիկյան առաջարկին կուղարկվի Պակիստանին, որը հանդես է գալիս որպես միջնորդ։
Մինչ այդ, Axios-ը հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը։








