Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը


«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

 

«Պրահա-2»՝ Երևանում

Այս օրերին Երևանում տեղի է ունենում այն, ինչ իշխանությունն անվանում է «Հայաստան — ԵՄ պատմական գագաթնաժողով»: Իրականում, մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր։

Հայաստան—ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց քառակողմ հայտարարություն՝ Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս։ Այդպիսով նա Արցախի ճակատագիրը փաստացի հանձնեց Ադրբեջանի քմահաճությանը։ Դժոխքի դռները բացվեցին...

Այսօր Երևանում անցկացվում է Հայաստան—ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Երևան են ժամանել Եվրոպական Միության ղեկավարները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ Այստեղ է նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ով պետական այցով է եկել՝ ստորագրելու ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Երևանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միջոցառումները անցկացվում են «Կառուցենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով և տեղի են ունենում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ: 

Ամբողջը հիշեցնում է նախընտրական թատրոն, որտեղ եվրոպական առաջնորդները խաղում են զանգվածային տեսարանի դեր՝ նախապես գրված սցենարով։
Երևանյան գագաթնաժողովները կրում են նախընտրական բնույթ

Դրանք հիմնականում միտված են Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Ինքը՝ Փաշինյանը, ընտրությունների նախաշեմին կենսականորեն շահագրգռված է իշխանությունը պահպանելու հարցում և ընտրողներին վաճառում է «բազմավեկտոր քաղաքական գործչի» և եվրոպամետ առաջնորդի կերպարը։ 

2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 15 միլիոն եվրո՝ «ընտրությունների նախաշեմին երկրին աջակցելու» պատճառաբանությամբ։ 
Դրա դիմաց, Փաշինյանը բարեխղճորեն կատարում է եվրոպական օրակարգը։ 
Երևանի գագաթնաժողովում քննարկվում էր նաև «աջակցությունը Կիևին»։ Զելենսկին Երևանում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել Հաղթանակի զորահանդեսի մասով՝ այն երկրի տարածքից, որը ֆորմալ առումով դեռևս Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակում։

Սահմանադրության փոփոխությունը

Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացնի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում է, թե փոփոխությունները կապ չունեն Ադրբեջանի պահանջների հետ։ Սակայն իրականությունը այլ է։ Բաքուն բազմիցս պահանջել է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է նաև Արցախի մասին։ Հասարակության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ սահմանադրական «բարեփոխումները» նոր զիջումների նախապատրաստման ինստիտուցիոնալ գործիք են:

Սահմանամերձ շրջանների օկուպացիայի ընդունումը
Freedom House-ի «Ազատություն աշխարհում 2025» զեկույցի համաձայն՝ Հայաստանի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք դեռևս գտնվում է ադրբեջանական զորքերի օկուպացիայի ներքո։ Հակառակորդի զրնուժը մոտեցել է հայկական բնակավայրերին՝ ստիպելով որոշ քաղաքացիների լքել իրենց տները։ Սրանք ոչ թե «վիճելի տարածքներ» են, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մաս։ 
Իշխանությունը լռում է կամ որոշ դեպքերում զարգացնում է թեզեր, որոնք արդարացնում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Ի՞նչ է սպասվում

Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը։ Սա ոչ թե ինտերնետային սարսափ է, այլ կոնկրետ քաղաքական հայեցակարգ՝ փաստաթղթերով, հանդիպումների արձանագրություններով և մասնակիցների ցուցակներով։

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» շարժումը հստակ հայտարարում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, առնվազն՝ Բաքվի ծրագրերում և մտադրություններում։ «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը ոչ թե «պրոպագանդիստական առասպել» է, այլ կոնկրետ քաղաքական ծրագիր, որը առաջ է տարվում միջազգային հարթակներում։ Այդ ծրագիրը Հայաստանի պետականության լուծարման նախագիծ է։
Եթե այսօր «ոչ» չասենք այդ ծրագրին, վաղն արդեն ուշ է լինելու:

Փաշինյանն արդեն հանձնել է Արցախը։ Եվրոպական կառույցները, որոնք աչք են փակում Հայաստանի տարածքների օկուպացիայի վրա և նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությանը տալիս են անպատժելիության քարտ- բլանշ, դառնում են հերթական հակահայկական գործընթացի համահեղինակներ։

Լրահոս

Հունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերը
Կարևոր
Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը
Ճապոնիան վախենում է Իրանի շուրջ իրավիճակի հետագա սրումից
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Պորտուգալիան երբեք չպետք է թույլ տար Ռոբերտո Մարտինեսին և Կրիշտիանու Ռոնալդուին կորցնել ոսկե սերնդի Աշխարհի գավաթը նվաճելու հնարավորությունը
Տեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին
Միջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են
Թրամփը կարծում է, որ Դանիային Գրենլանդիան պետք չէ
Թրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործում
Հայ–իրանական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանին էր պատկանում. ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը
ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը
Փաշինյանին կսպասենք Թեհրանում. ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կստորագրվեն. դեսպան
Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին
Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունը պետք է հստակ արձագանք ստանա. Խալիլ Շիրղոլամի
Իրանի դեսպանը՝ ԱՄՆ–Իրան հետագա բանակցությունների մասին
ԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. Խալիլ Շիրղոլամի
41 երկրների ղեկավարներ են ամենաբարձր մակարդակով մասնակցել Խամենեիի հուղարկավությանը. Խալիլ Շիրղոլամի
ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
Էրդողանի կինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը

Լրացուցիչ նորություններ

...

Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը

Տեղս չեմ գտնում․ Հակոբկոխյանը՝ մարզաշխարհի լռության ու Ծառուկյանի շուրջ կատարվողի մասին

Միջադեպ Էրդողանի կնոջ և Մակրոնի միջև. Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը՝ Թրիփի վերաբերյալ

Հայ–իրանական առեւտրի կենտրոնը Գագիկ Ծառուկյանին էր պատկանում. ինչո՞ւ չստացվեց համագործակցությունը

Փաշինյանին կսպասենք Թեհրանում. ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կստորագրվեն. դեսպան

Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին

Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունը պետք է հստակ արձագանք ստանա. Խալիլ Շիրղոլամի

Իրանի դեսպանը՝ ԱՄՆ–Իրան հետագա բանակցությունների մասին

ԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. Խալիլ Շիրղոլամի

41 երկրների ղեկավարներ են ամենաբարձր մակարդակով մասնակցել Խամենեիի հուղարկավությանը. Խալիլ Շիրղոլամի

ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին

Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու

Դամասկոսում գտնվող Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել

Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան

Դատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց

Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան

Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին

Բարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են