Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայաստան։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report պարբերականը։ Ըստ լրատվամիջոցի՝ ադրբեջանական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։
Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։








