Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 24-ին կսկսի այցերի շարք դեպի Պակիստան, Օման և Ռուսաստան, հաղորդում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը։
«Աբբաս Արաղչին ուրբաթ երեկոյան կմեկնի Իսլամաբադ, Մասկատ և Մոսկվա», – ասվում է հայտարարության մեջ։
Իր այցերի ընթացքում նախարարը երկկողմ խորհրդակցություններ կանցկացնի և կքննարկի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։








