Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։


Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։


Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը։ Նրա խոսքով՝ Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։ «Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։


Հանդիպում են մետաղական և ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթի և գազի պաշարներ, որոնց այլընտրանքային տեսակ կարող է հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։


Արցախի Հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են յուրայի և կավճի նստվածքների որոշ կտրվածքներում՝ Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում և Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը՝ Արցախին բնորոշ են նաև մետաղական օգտակար հանածոները։


Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները»։ Յուրի Առաքելյանի ներկայացմամբ՝ Արցախի տարածքում առկա հետազոտված և պաշարները հաշվարկված հանքավայրեր են՝ Դրմբոնի /ոսկե-պղնձեհրաքարային/, Մեհմանայի /բազմամետաղային/, Տափասարի /քրոմիտի/ և Զուարի /սնդիկի/, Թոնդրակ գետի /ոսկու/։ Ուղղակի և կողմնակի հանքայնացման նախանշաններով հանքաբեր դաշտեր են՝ Ճանկաթաղ-Վարդաձոր /Կաշենի/, Էլբեկսարի /պղնձա-բազմամետաղային/, Մեծ Բնառաթափի /պղնձա-մոլիբդենային/, Լևի /սնդիկի/ հանքավայրերը, որոնք անհրաժեշտություն ունեին հետախուզական աշխատանքների։ 1 Paused Նա նաև նշում է, թե դրանցից որոնք են արդեն շահագործվել։


«Նշվածներից շահագործվել են Դրմբոնի /սպառված է/, Թոնդրագետի, Ճանկաթաղ-Վարդաձորի /Կաշենի/ հանքավայրերը»։ Մասնագետի խոսքով՝ Արցախը հարուստ է նաև ոչ մետաղական օգտակար հանածոներով՝ կրաքարով, մարմարով, գրանիտով, գաբրոյով, բազալտով, անդեզիտով, տուֆով, պեմզայով, պեռլիտով, ավազով, կավերով և այլ պաշարներով։


Առանձին անդրադառնալով Քարվաճառի հատվածին՝ Յուրի Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է. «Քարվաճառի, ավելի կոնկրետ՝ Դադիվանքի վերևի հատվածում կան կարմիր ու արժաթափայլ ապարներ, որոնք սնդիկի պաշարներ են։ Սա չի արդյունահանվել։


Նախ՝ ծախսատար ու աշխատարար պրոցես է, և երկրորդ՝ պաշարներն էլ այնքան էլ շատ չէին։ Ներժայթքումներից ապարներում հայտնաբերվել է նաև շատ մանր ալմասի կտորներ, երևակներ։ Դա Հայաստանի և Արցախի սահմանին էր, որը Սևանի լեռնաշղթայից ձգվում է մինչև Քիրսի տակ՝ ավելի քան 200 կմ երկարությամբ։


Սառը վիճակում այն կարող են արդյունահանել, որը էլի կախված է ներդրումներից։ Այսօր Ադրբեջանի ուշադրությունը հիմնականում քրոմի և ոսկու վրա է, որ չեմ կարող ասել՝ արդյունահանում են, թե ոչ»։ Աշխարհագետի գնահատմամբ՝ ոսկու արդյունահանումը սովորաբար արդյունավետ է, բայց ամեն ինչ կախված է նպատակահարմարությունից ու ֆինանսական հաշվարկից։


Յուրի Առաքելյանի խոսքով՝ ոսկի արդյունահանելու դեպքում միշտ պետք է հասկանալ՝ արդյունահանողը կշահի՞, թե՞ ավելի շատ ռեսուրս կծախսի։ Այս իմաստով, նրա դիտարկմամբ, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, հաշվի առնելով իր քաղաքականությունն ու ֆինանսական հնարավորությունները, կփորձի օգտագործել Արցախի ընդերքի ռեսուրսները։


Այսպիսով, Ալիևի ստորագրած փաստաթուղթն ու «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ զրույցում ներկայացված մասնագիտական գնահատականները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է արագ տնտեսական շահագործման մեջ ներառել օկուպացված Արցախի ընդերքը՝ հատկապես կենտրոնանալով առավել եկամտաբեր հանքերի վրա»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ
Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ
Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա
Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում
Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները
Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան
Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին
Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը
Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում