Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավի ընթացքը ցույց է տալիս, որ Փաշինյանի վարքը կանխատեսելիորեն նույնն է. սուտ ու կեղծիքներ, գոռգոռոցներ, ընդդիմադիրների ու նույնիսկ նրանց ընտանիքների անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ, փողոցային բառապաշար:

Շատ փորձագետներ են արդեն հասցրել նկատել ակնհայտը՝ Փաշինյանի ընտրարշավային դրսևորումներն ու ելույթները բովանդակազուրկ են. զրո քաղաքական բովանդակություն, զրո հաշվետվողականություն: Փոխարենը՝ տեսարան, տեսարան ու մի հատ էլ տեսարանի տեսարան (կներեք կրկնաբանության համար):Բայց Փաշինյանին բովանդակություն պետք էլ չէ: Իսկապես, հո չի կանգնելու և բաց տեքստով հայտարարի, որ եթե հունիսի 7-ին ինչ-որ խարդավանքով վերարտադրվի, ապա Հայաստանը լուծարելու է, Հայ առաքելական եկեղեցին վերացնելու է, Ռուսաստանի հետ թշնամանալու է, իսկ Ալիևի և Էրդողանի հետ, ձեռք ձեռքի տված, ինչ փորձանք ասես բերելու է:

Կամ՝ հո չի կարող խոսել 2021 թ. ծրագրերից ու խոստումներից, որոնցից ոչ մեկը չի կատարվել, ավելին՝ մեծամասամբ հենց հակառակն է արվել՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի: Փաշինյանի վերջին հրապարակային անհավասարակշիռ բղավոցները հուշում են շատ պարզ բան. ինքն ունի զգալիորեն փոքրացած, բայց որոշակի ընտրազանգված, ու հենց այդ շերտի համար ցանկալի, այդ խմբի ականջները շոյող ճանապարհով է գնում, որպեսզի նրանց պահի իր շուրջը: Ուստի՝ հայհոյում է, զազրախոսում, վիրավորում, գոռգոռում է, կամ էլ՝ խորոված-փարթի, խաշլամա շոու, շքերթ, փառատոն, գինու օրեր կազմակերպում: Արվում է ամեն ինչ, որ ընտրապայքարը մղվի հետին պլան, իր ընտրազանգվածի «հոգին փառավորվի», իսկ հանրության մնացած մասն էլ շոուներից ու «տաշ-տըմբըլից», այսպես ասենք, «կոնտուզիա» ստանա:Սա, հասկանալի է, քաղաքական տեխնոլոգիա է, որը քաղաքական բովանդակություն, առհասարակ՝ որևէ բովանդակություն չի ենթադրում: Եվ դրա համար էլ Փաշինյանն իր խոսույթին բովանդակություն հաղորդելու կարիք չունի:

Նրան աղմուկ է պետք:Ու նույնիսկ վերոնշյալն է հուշում, որ Փաշինյանին ընտրելն արդեն իսկ ամոթալի է ցանկացած բանական, գիտակից և արժանապատվություն ունեցող մարդու համար:Մյուսը, ինչին ձգտում է Փաշինյանը կամ ինչ հաշվարկով կիրառվում է նրա ագրեսիվ դրսևորումների «գործիքակազմը», այն է, որ դա կարող է որոշ չափով հիասթափեցնել որոշակի թվով մարդկանց, որոնք ունեն հակաիշխանական հայացքներ: Այն հաշվարկով, որ նրանք հունիսի 7-ին չգնան ընտրատեղամաս: Նպատակը հասկանալի է. քիչ մասնակցությունը հօգուտ իշխանության է...

Լրահոս

Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին
Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ
Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին
Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալ
Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում
Խամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը
Fars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել են
Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Ռուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքեր
Հայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակում
Կարևոր
Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում