Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները կոչ են արել Միացյալ Նահանգներին և Իրանին շարունակել բանակցությունները՝ հակամարտությունը կարգավորելու, հրադադարը պահպանելու և Հորմուզի նեղուցում անարգել նավարկության վերականգնումն ապահովելու համար:
Այս մասին ասվում է անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ: «Մենք՝ Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրներս, ողջունում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2026 թվականի ապրիլի 8-ին հայտարարված երկշաբաթյա հրադադարը։
Մենք կոչ ենք անում Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը շարունակել բանակցությունները, որոնք կհանգեցնեն հակամարտության վերջնական դադարեցմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը», - ասվում է ԱՍԵԱՆ-ի կայքում հրապարակված փաստաթղթում։








