Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այն, ինչ կատարվում է այս օրերին 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի հետ, ավելին է, քան պարզապես կանխամտածված դաժանությունը և խոշտանգումը:


Հիշեցնենք, խոսքը այն երիտասարդի մասին է, որին հրմշտել ու դեմքին հարվածել են անցած կիրակի Սուրբ Աննա եկեղեցի ներխուժած Փաշինյանին ուղեկցող նրա թիկնապահները: Տարածվում է, թե Դավիթ Մինասյանն էլ, իբր, փորձել է հարվածել Փաշինյանին:


Հատկանշական է, որ փաշինյանական քարոզիչներն իրենց կուռքի հրահրած հրմշտուքի պայմաններում կատարվածը ներկայացնում են համարյա գրեթե որպես մահափորձ:


Եվ ահա, արդեն երկու-երեք օր է, ինչ կանոնավոր բժշկական հսկողության կարիք ունեցող 18-ամյա տղային փաշինյանական ռեժիմի կամակատար դատաիրավական համակարգի տարբեր օղակները ուղղակիորեն տանջում և խոշտանգում են՝ տալով կալանքի որոշում, ապա այս բանտից այն մի բանտը տեղափոխելով՝ գործնականում զրկելով ժամանակին նորմալ բուժօգնություն ստանալու հնարավորությունից:


Իսկ երեկ ընդհանրապես այնքան էր վատացել երիտասարդի վիճակը, որ շտապ տեղափոխվել էր հիվանդանոց: Լավ, ի՞նչ է կատարվում: Այն, որ քպական ու փաշինյանական ռեժիմը խիղճ ասվածից ու մարդկայնությունից զուրկ է, դա պարզորոշ տեսանելի է նաև նկարագրվող իրադարձություններից: Բայց միայն դա չէ:


Տեղի ունեցողն առաջին հերթին թողնում է այնպիսի տպավորություն, որ սա Փաշինյանի անձնական վրեժխնդրության, քինախնդրության դրսևորում է: Ու ոչ միայն Դավիթ Մինասյանի հանդեպ: Սա քինախնդրություն է մի սերնդի նկատմամբ, որը չի ընդունում սուտն ու պարտվողականությունը:


Չի համակերպվում մանկուրտ դառնալու և թրքանալու, կրոնափոխ լինելու իշխանական պարտադրանքին:


Երկրորդը. տեղի ունեցողը ցույց է տալիս, թե փաշինյանական իշխանությունն ու իր կամակատարները որքան են սարսափում նույնիսկ դպրոցականից: երրորդը. էլ ավելի մեծ զզվանք ու նողկանք են հարուցում այն արարածները, որ «սրտիկի» նշաններով էջերով սոցցանցերում հարձակվել են երիտասարդի վրա: Անմակարդակ, զզվելի, տմարդի ու անսահմանորեն ողորմելի:


Չորրորդն արդեն իրավաբարոյական խնդիրն է, այն է՝ Փաշինյանի գլխավորած հակաժողովրդավարական, ավտոկրատիկ ռեժիմը վերստին կիրառում է «խոշտանգում՝ կալանքով» տանջանքը: Մի բան, որ անցած 8 տարում կիրառել են բազմիցս, տարբեր գործիչների, քաղաքացիների դեմ:


Բայց նաև ակնհայտ է, որ Արցախը, Հայաստանը, Արարատը, Հայ եկեղեցին ատող այս հակաժողովրդավարական ռեժիմը չի կարողանալու կոտրել հայ Դավիթներին:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը
Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա
Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ)
Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին
«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին
Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ
Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում