Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վայոց ձորի 62-ամյա բնակիչը հայ-իրանական սահմանի մոտից վերցրել է ԻԻՀ կողմից փշալարային ցանցի վրայով ՀՀ տարածք նետված թմրանյութով 4 փաթեթ


ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը:

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի 62-ամյա բնակիչը 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ժամը 06։30-ի սահմաններում, իր կողմից վարվող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայով հայ-իրանական սահմանի մոտից վերցրել է ԻԻՀ կողմից փշալարային ցանցի վրայով ՀՀ տարածք նետված 4 փաթեթ «Մարիխուանա» և 10.55 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայի բեռնախցիկում և ապօրինի իրացնելու նպատակով տեղափոխել:

Կատարված բազմաթիվ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 13.30-ին, Վայոց ձորի մարզի նշված բնակիչը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է, իսկ առանձնապես խոշոր չափերով վերը նշված թմրամիջոցներով փաթեթները տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են:

Պարզվել է, որ տղամարդը հիշյալ թմրամիջոցները պետք է տեղադրեր դրանք փշալարի վրայով ՀՀ տարածք նետած, քննությամբ դեռևս չպարզված անձի՝ ԻԻՀ քաղաքացու կողմից նախընտրած թաքստոցում՝ այլ անձի կողմից այն ձեռքբերելու և  գնորդին փոխանցելու նպատակով:

62-ամյա տղամարդուն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է 4 փաթեթ՝ 1,130կգ, 1,120կգ, 1,065կգ և 0,505կգ ընդհանուր քաշերով: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որոնք իրեն է փոխանցել ԻԻՀ մի քաղաքացի, և նշված փաթեթներն ինքը պետք է տեղափոխեր նրա նախընտրած վայր։

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության և ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված ևս մեկ անձի ինքնությունը, ով ԻԻՀ 23-ամյա  քաղաքացի է:

Վերջինս, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նախապես փոխարինված հիշյալ փաթեթները ձեռք բերելու պահին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է, ինչի հետևանքով, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատանյութագիտական և դատաքիմիական փորձաքննություն՝ փաթեթներում առկա զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23-ամյա երիտասարդի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, իսկ Վայոց ձորի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել՝ հիշյալ երկու անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք դատարանի կողմից բավարարվել են: 
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Օլիգարխ էր ուզում դառնալ. Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու են լարվել հարաբերությունները Հայկ Սարգսյանի հետ
«Տոյոտան» բացեք գոնե ձեր սպասարկող մեքենաները չմնան առանց կալոտկա փոխել. լրագրողը` Փաշինյանին
Նրանք, ովքեր ասում են՝ թույլ չեն տալու Քյարքին վերադարձվի Ադրբեջանին, հրահրում են պատերազմ. Փաշինյան
Գագիկ Խաչատրյանը, երբ սիմուլյանտության համար պետք չլինի, ոչ միայն կքայլի, այլև՝ կվազի. Փաշինյան
Հայկ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները. Ալեն Սիմոնյան
Հնդկաստանում BRICS գագաթնաժողովից առաջ փակցվել են Պուտինի դիմանկարով պաստառներ
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվեց ԵՊՀ ռեկտոր
ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը դաշինք են ձևավորելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը աջակցության նոր ծրագիր կմշակի գյուղմթերքի մթերման համար․Նիկոլ Փաշինյան
Ոսուցիչներ կան՝ տգիտություն են սովորեցնում դպրոցում. Նիկոլ Փաշինյան
Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունը
Կառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանը
Նյու Դելին ուժեղացրել է անվտանգության միջոցառումները BRICS գագաթնաժողովից առաջ
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ձգձգվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութիների դիրքերին
«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում
«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին
«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Լրացուցիչ նորություններ

...

Երկար ժամանակ ջուր չի լինի

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)