Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԻՊ գլխավոր քարտուղարը միջազգային գործընկերներին է ներկայացրել զինված հակամարտություններում ՀՀ ՄԻՊ-ի փորձը


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հոկտեմբերի 27-ից 31-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր ասամբլեային, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի՝ «Զինված հակամարտություններում գործող՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերն ու գործառույթները» խորագրով համաժողովին։

ՄԻՊ-ից հայտնում են, որ գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի 2024 թվականի գործունեության զեկույցը, կառավարող խորհրդի անդամների ընտրության հարցը, ինչպես նաև 2025 թվականի գործողությունների ծրագիրը։

Միջազգային համաժողովին անդրադարձ է կատարվել պատերազմական և հետպատերազմական պայմաններում գործող մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության առանձնահատկություններին, մարտահրավերներին ու փորձառությանը։ 
Նինա Փիրումյանը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերներին է ներկայացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության փորձը՝ անդրադարձ կատարելով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ու մշտադիտարկման աշխատանքներին, այն մարտահրավերներին, որոնց առնչվել է հաստատությունը պատերազմական և հետպատերազմական պայմաններում գործունեություն ծավալելիս։

Մասնավորապես, առանձին անդրադարձ է կատարվել փաստահավաք աշխատանքների կարևորությանը, բռնի տեղահանված բնակչության հետ աշխատանքի առանձնահատկություններին, հավաստի տեղեկատվության հավաքագրմանն ուղղված՝ աշխատակազմի ջանքերին ու կարողությունների զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը։

Համաժողովի ընթացքում կարևորվել է նաև հաստատությունների աշխատակազմերի հոգեբանական պատրատվածությանն ուղղված վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների վերաբերյալ ձեռնարկների ու ուղեցույցների կիրառությունը։

Նինա Փիրումյանն իր խոսքում ընդգծել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության ու անաչառության պահպանման կարևորությունը հատկապես զինված հակամարտությունների պայմաններում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելիս։
Համաժողովի ավարտին՝ հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաջադեմ փորձը, եվրոպական դաշինքի մի շարք գործընկերների հետ ձեռք է բերվել հետագա փորձի փոխանակման և համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն։

Լրահոս

«ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են
«Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ Ռուբինյան
Փաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան
Գալստյան․ Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել
Երևանում տնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդել. ատրճանակն ուղղել է նրա վրա
Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է
ՈՒՂԻՂ. Բյուջե, քաղաքական հակասություններ ու պատգամավորական կրքեր․ ԱԺ-ում թեժ աշունը շարունակվում է
Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ
Կարևոր
«Խաբար չեն, որ սաղ պալիտ են եղել». Ինչ է սպասվում արցախցի գեներալներին
Կարևոր
Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում
Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն
Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել
Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը
176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին
Կարևոր
Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»
Կարևոր
Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին
Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը
Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում
Հարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում են
ՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվել

Լրացուցիչ նորություններ

...

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը

Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին

Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը

Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)