Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրերս կառավարությունն ընդունել է Հարկային և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերին հավանություն տալու, նախաձեռնությունն անհետաձգելի համարելու և Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշում: Կառավարությունն առաջարկում է վերանայել հարկերից խուսափման դեպքում քրեական պատասխանատվության խոշոր և առանձնապես խոշոր չափերի շեմերը, տարբերակել մեկ կամ մի քանի հարկային տարիներում ձևավորված պարտավորությունները։ Նախագծով սահմանվում է ավելի բարձր շեմ՝ համապատասխանաբար 10 միլիոն դրամից մինչև 30 միլիոն դրամի (կամ 2 տարվա համար՝ 45 միլիոն դրամ) և 20 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամի (կամ 3 տարվա համար՝ 75 միլիոն դրամ)։ Կրկնենք՝ այս նախաձեռնությունը կառավարությունը համարել է անհետաձգելի:


Այսինքն, այն անհրաժեշտ է ընդունել մինչև ընտրություններ: Հարցն այն է, սակայն, որ դեռևս 2025 թվականի հունվարի 24-ին «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով վերանայել ՀՀ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածը։ Առաջարկը հստակ էր՝ սահմանել քրեական պատասխանատվության շեմ՝ 50 միլիոն դրամի չափով, ինչպես նաև օրենքում ամրագրել, որ պատասխանատվությունից ազատման հիմք կարող է հանդիսանալ չվճարված հարկերի, տուրքերի կամ այլ վճարների ամբողջական մարումը՝ առանց տույժերի հաշվարկի։


Առաջարկը ներկայացվել էր իր ամբողջական հիմնավորումներով՝ ուղղված բիզնես միջավայրի կանխատեսելիության բարձրացմանը, ավելորդ քրեական ռիսկերից ազատմանը և տնտեսական գործունեության խթանմանը։ Սակայն կառավարությունը հարցը «ջրել» էր, թե փոփոխությունների անհրաժեշտությունը բացակայում է։ Բայց, ինչպես այս կառավարության պարագայում հաճախակի է լինում (դե, մի երկու ամիս թոշակ բարձրացնելու ո՛չ փող կար, ո՛չ անհրաժեշտությունը, մեկ էլ «հանկարծ» որոշեցին բարձրացնել), այս դեպքում ևս մեկ տարի անց՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, «պարզվել է», որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը «հայտնվել» է։


Ավելին, պարզվում է, որ այդ փոփոխությունը բխում է Պետական եկամուտների կոմիտեի «տեսլականից»: Թե ինչպես ընտրություններից առաջ հայտնվեց այդ «տեսլականը», որը բացակայում էր մեկ տարի առաջ, մտածելու տեղիք է տալիս: Այսինքն, ոչ էլ տեղիք է տալիս. ակնհայտ է, որ սա հերթական նախընտրական «տեսլականն» է, որը կառավարությունը փորձում է ներկայացնել որպես մեծ լավություն, թեպետ, ըստ մասնագետների, այս փոփոխությունը դեռ վաղուց պետք է կատարվեր: Բայց, դե, ընտրություններն իրենց «կանոններն» ունեն:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Մանկատան դայակը ծեծել է չքայլող ու չխոսող երեխային․ նախարարությունից արձագանքել են
Վարդանյանի ուղերձից հետո Ադրբեջանի ՄԻՊ-ը խոսել է հայ գերիների պահման պայմանների մասին
Վրաստանի և Ադրբեջանի սահմանին 12 կիլոգրամ մարիխուանայով օտարերկրացի է ձերբակալվել
Կարևոր
Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
1,5 մլն-2․662 մլն դրամ․ Փաշինյանի ու մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան (տեսանյութ)
Սոչին հեղեղվել է․ ջուրը հասել է խանութներ, մեքենաները խափանվել են
Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային
Երևանում տղամարդու մեքենայից թմրանյութ են հայտնաբերել
Արտակարգ իրավիճակ Քոբայր վանական համալիրի մոտակայքում
ՀՀ–ԱՄՆ պաշտպանական ոլորտի համագործակցություն․ Կարոտել ենք միմյանց. Զախարովան՝ Վրաստանի մասին (տեսանյութ)
Կարևոր
ՀՀ կառավարությունը վարձել է արեւմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար. Արմեն Աշոտյան
Ջերմուկում կեղծ խմիչք և ծխախոտ է իրացվել (տեսանյութ)
Ռուսաստանում «թաքնված զորահավաք» է սպասվում․ հետախուզական նոր տվյալներ․ The Telegraph
Ռուսաստանը Ուկրաինայում ևս 5 գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատել
ԵՄ-ում բենզինի և դիզելի գները ռեկորդ են սահմանել
Խելահեղ կադրեր աշխարհից․ Սևանի պտտահողմ, ծովամարտ և Լիբիայի հարսանեկան շոու (տեսանյութ)
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել ներգաղթյալների արտաքսումը երրորդ երկրներ՝ առանց որոշումը բողոքարկելու հնարավորության

Լրացուցիչ նորություններ

...

Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել. Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»