Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի ժամանակակից պատմության թերևս ամենադինամիկ հասարակական ակցիաներից մեկը ծավալվեց armspyurk.com հարթակում: Ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու պետիցիան ստորագրողների թիվը հաղթահարեց 50000-ը:


Այն փաստը, որ նման թվով ստորագրություններ դրվեցին խիստ կարճ ժամանակի ընթացքում, ակնառու ցույց է տալիս հանրային մոբիլիզացիայի մակարդակն ու Եկեղեցու կարևորությունը՝ որպես առանցքային ազգային ինստիտուտ: Ստորագրողների թվի շեշտակի աճը բարձրագույն հոգևորականության դեմ կիրառված աննախադեպ միջոցների հանդեպ հանրային ուղիղ արձագանքն է: Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձևավորվեց մի իրավիճակ, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ու Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղաշարժվելու ազատությունը գործնականում սահմանափակվեց:


Իշխանությունների կողմից կիրառված՝ երկրից դուրս գալու արգելանքը հանգեցրեց նրան, որ Վեհափառը չկարողացավ ներկա գտնվել նշանակալի միջեկեղեցական միջոցառումների, ներառյալ՝ Վրաց եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը: Հասարակության մեջ նման գործողություններն ընկալվում են ոչ թե որպես իրավաբանական ընթացակարգ, այլ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վարչական և դիվանագիտական մեկուսացման ենթարկելու փորձ: Վեհափառ Հայրապետի միջազգային գործունեության սահմանափակումը շոշափելի հարված է հասցնում Սփյուռքի և քրիստոնեական աշխարհի հետ Հայաստանի կապերին՝ ազգին զրկելով համաշխարհային ասպարեզում իր ամենածանրակշիռ ձայներից մեկից:


ՀԱԵ առաջնորդի տեղաշարժի սահմանափակմանը զուգահեռ՝ իրավապահ մարմինները նաև քրեական հետապնդումների շարք են նախաձեռնել բարձրաստիճան հոգևորականների դեմ: Այդ «գործերով» մեղադրանքներ են ներկայացված Եկեղեցու կառավարման առանցքային գործիչների, որոնք անկասկած հեղինակություն են ընկալվում ժողովրդի կողմից:


Նրանց շարքում են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Հանրության առանձնահատուկ ուշադրությունը սևեռվեց այն բանին, որ հարվածի տակ հայտնվեցին ոչ միայն հոգևորականները, այլև նրանց մերձավորները:


Կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու դեմ քրեական հետապնդումը, հոգևորականության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամների դեմ քննչական գործողությունները շատերը գնահատում են որպես հոգեբանական և քաղաքական ճնշման միջոց: Իրավիճակը, երբ Եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչներն ու նրանց ազգականները դատական հետապնդման թիրախ են դառնում, երկրի քաղաքացիների շրջանում նրանց հետ համերաշխության հզոր ալիք առաջացրեց: Ավելին, Եկեղեցուն աջակցելու համար կալանավորվեց բարերար և գործարար Սամվել Կարապետյանը, որը մի քանի ամիս անցկացրեց բանտում, իսկ հիմա գտնվում է տնային կալանքի տակ:


Հիսուն հազար մարդ, որ իրենց ստորագրություններն են դրել armspyurk.com հարթակում զետեղված պետիցիայի ներքո, ներկայացնում են հասարակության ամենատարբեր շերտերը: Ստորագրահավաքի արագությունը ցույց է տալիս, որ Եկեղեցին ու բարձրաստիճան հոգևորականների վարկաբեկելու փորձերը հակառակ արդյունքի հանգեցրին. տարանջատվելու և պառակտվելու փոխարեն, ժողովուրդը միասնական ճակատով հանդես գալու պատրաստականություն դրսևորեց: Ստորագրահավաքի մասնակիցների մեծամասնության համար այսօր Եկեղեցու պաշտպանությունը սեփական պատմության իրավունքի և դարերով անսասան մնացած արժեքների պաշտպանությունն է: Իրավիճակում, երբ պետական կառույցները ենթարկվում են քննադատության՝ ազգային անվտանգության հարցերում անարդյունավետության համար, Եկեղեցին գործնականում մնում է վերջին անկախ հենասյունը, որն ի վիճակի է միավորել համայն աշխարհի հայությանը:


Հենց դրանով է բացատրվում այն, թե ինչու են Էջմիածնի վրա տեղեկատվական գրոհներն ու հոգևորականների կալանավորումները նման արագ ու զանգվածային հակադարձման արժանանում: Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին շաբաթների իրադարձությունները պատմական կարևոր նախադեպ են ստեղծում: Armspyurk.com հարթակում ստորագրահավաքի բացառիկ արագությունը հաստատում է, որ հայ հասարակությունը հակված չէ անհաղորդ դիտորդի դիրքում մնալ իր հոգևոր առաջնորդների հետապնդումների դեպքում:


Այս ցանկում ամեն մի նոր ստորագրություն վկայությունն է այն բանի, որ Եկեղեցու ազդեցության սահմանափակման կամ Եկեղեցու արքեպիսկոպոսների դիրքորոշումը քրեական գործերով ճնշելու փորձերը միայն ամրապնդում են հավատացյալ ժողովրդի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կապը: Ստորագրահավաքը շարունակվում է, և դրա մասշտաբների հետ արդեն անհնար է հաշվի չնստել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցը
Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար
Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու Մոսկվան
Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը
Յուրաքանչյուր բնակչի ձայն համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ
Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը
Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին
Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների
Ով է ուղեկցելու Փաշինյանին
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում
Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել
Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ
Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում
Միացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետ

Լրացուցիչ նորություններ

...

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի

Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում