Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասում երկու բնակելի շենք է փլուզվել, հաղորդում է AHaber-ը։
Հեռուստաալիքի թղթակիցը պարզաբանել է, որ շենքերը կառուցվել են միմյանց մոտ, և դրանցից մեկում տեղի ունեցած պայթյունը «դոմինոյի էֆեկտ» է առաջացրել, ինչը հանգեցրել է հարևան շենքի փլուզմանը։ Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը միջադեպի համար մեղադրել է բնական գազի պայթյունին։
«Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի պատճառով։ Փլատակների տակ մնացել է ինը մարդ։ Յոթ մարդ հոսպիտալացվել է, իսկ մեկը տեղափոխվել է հիվանդանոց», - ասել է նա։








