ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի կառավարությունը պատրաստ է խաղաղության համաձայնագրի հասնել ԱՄՆ-ի հետ, սակայն Վաշինգտոնը գոհ չէ դրա պայմաններից։
«Սուտ խոսող լրատվամիջոցները չեն ցանկանում լուսաբանել, թե որքան հաջողակ են ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ, որը լիովին պարտված է և ցանկանում է գործարք, բայց ոչ այնպիսին, որը ես կընդունեի», - գրել է նա Truth Social-ում։








