Իրանը նպատակահարմար չի համարում հետագա բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, PBS-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրան հարցրել են, թե արդյոք Իրանի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո։
«Նախևառաջ, նրա համար դեռ վաղ է որևէ հայտարարություն անել։ Մենք բոլորս սպասում ենք նրա հայտարարություններին և մեկնաբանություններին, որոնք կհրապարակվեն ավելի ուշ։
Սակայն, ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ հետագա շփումների կամ բանակցությունների հարցը կքննարկվի, քանի որ մենք շատ դառը փորձ ունենք», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։








