ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ նավթի գները արագ կնվազեն, երբ չեզոքացվի Իրանի կողմից ենթադրյալ «միջուկային սպառնալիքը»։
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Թրամփը կոչ էր արել մարդկանց չանհանգստանալ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին բենզինի գների բարձրացման համար։
«Նավթի գների կարճաժամկետ աճը, որը կտրուկ կնվազի, երբ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվի, շատ փոքր գին է, որը պետք է վճարել Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում անվտանգության և խաղաղության համար», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։








