Իրանի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ պայթյուններ են լսվել Թեհրանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ քաղաքի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում։
Գործակալությունը այլ մանրամասներ չի հայտնել:








