ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարգում է Ռուսաստանին և Չինաստանին։
«Ամերիկան վերադարձել է։ Մեր տնտեսությունը կրկին ծաղկում է ապրում, մեր երկիրը կրկին ուժեղ է, մեզ կրկին հարգում են։ Չինաստանը հարգում է մեզ, Ռուսաստանը հարգում է մեզ։
Նրանք բոլորը հարգում են մեզ, և ես հարգում եմ նրանց», - ասել է Սպիտակ տան ղեկավարը փետրվարի 27-ին՝ Տեխասի Կորպուս Քրիստիում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։








