ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը նվիրված կլինի Դաշինքի կարողությունների գնահատմանը և ցուցադրմանը, լրագրողներին ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ՆԱՏՕ-ի մի քանի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-8-ը։ «Մենք արդեն գիտենք, որ Անկարայում կայանալիք գագաթնաժողովը նվիրված կլինի ՆԱՏՕ-ի կարողությունների գնահատմանը և դրանց ներկայացմանը», - ասել է Կոսինյակ-Կամիշը։








