Միացյալ Նահանգները գնալով ավելի ու ավելի է կորցնում հետաքրքրությունը միջազգային կարգի երաշխավորի իր դերի նկատմամբ։ Այս կարծիքը հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ ելույթ ունենալով Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարում, որը հեռարձակվել է NTV-ով։
«Միացյալ Նահանգներն ինքնին գնալով ավելի է կորցնում հետաքրքրությունը միջազգային կարգի երաշխավորի իր դերի նկատմամբ», - հայտարարել է կանցլերը։ Նա կարծում է, որ Գերմանիան, հետևաբար, ստիպված կլինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և աշխատել «ինքնիշխան քաղաքականության օրենքների» շրջանակներում։ «Ապագայում մենք ստիպված կլինենք մեր ճակատագիրը վերցնել մեր ձեռքը», - ընդգծել է Մերցը։








