Եվրոպական հանձնաժողովը պատրաստ չէ Ուկրաինային խոստանալ ԵՄ-ին անդամակցելու կոնկրետ ժամանակացույց, սակայն ակնկալում է, որ Կիևը կձեռնարկի «երկարաժամկետ, հետևողական ջանքեր անդամակցությանը նախապատրաստվելու համար»։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։
«Ուկրաինայի անդամակցության տարբեր ասպեկտներ քննարկվում են Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների և հրադադարից հետո ընթացող գործողությունների համատեքստում, բայց ես չեմ կարող կանխատեսել այդ քննարկումների արդյունքը», - նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն «ակնկալում է, որ Ուկրաինան կշարունակի անդամակցությանը նախապատրաստվելու իր երկարաժամկետ, հետևողական ջանքերը» և խոստանալով, որ հանձնաժողովը կձգտի ապահովել Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու պայմանները «հնարավորինս շուտ»։








