ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախատեսում է փետրվարի վերջին այցելել Իսրայել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Ռուբիոն նաև նախատեսում է ամսվա վերջին այցելել Իսրայել՝ Իրանի շուրջ բանակցություններ վարելու համար, ասել է ամերիկացի պաշտոնյան», – հաղորդել է հրատարակությունը։ Երեքշաբթի օրը Ժնևում Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցություններ։
Իրանի պատվիրակությունը գլխավորել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։








