Իրանը զորավարժությունների ժամանակ մի քանի ժամով կփակի Հորմուզի նեղուցի մի մասը, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
«Այսօր, Հորմուզի նեղուցի «Խելացի կառավարում» զորավարժությունների ժամանակ, Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ մի քանի ժամով կփակվեն՝ անվտանգությունն ու նավարկության կանոնակարգերն ապահովելու համար», - նշել է գործակալությունը։








