Ուկրաինայում հակամարտության դադարեցումը աշխարհը կդարձնի ավելի լավ վայր, և դրա շարունակությունը ոչ մեկին օգուտ չի բերի, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք կշարունակենք անել մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ փորձելով վերջ դնել դրան Ուկրաինայի հակամարտությանը:
Եվ եթե մենք հաջողության հասնենք, կարծում եմ՝ աշխարհն ավելի լավ վայր կլինի: Եվ եթե մենք ձախողվենք, ապա, ցավոք դա ոչ մեկին օգուտ չի բերի», - ասել է Ռուբիոն Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ խոսելով Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ ջանքերի մասին։








