Ժնևի օդանավակայանից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ բանակցությունների առաջին պատվիրակությունները ժամանել են կիրակի օրը, և մասնակիցները կշարունակեն ժամանել մինչև երեքշաբթի։
«Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ բանակցությունների առաջին պատվիրակությունները ժամանել են կիրակի օրը, և մասնակիցները կշարունակեն ժամանել մինչև երեքշաբթի», - ասել է գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակվեն փետրվարի 17-18-ին:
Ժնևում ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, երեքշաբթի օրը Ժնևում կմասնակցեն Ուկրաինայի խաղաղության գործընթացին նվիրված հանդիպմանը:








