Սալվադորի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսում կալանել են նավ, որը տեղափոխում էր երկրի պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը՝ 6.6 տոննա քաշով և 165 միլիոն դոլար արժողությամբ, ըստ նախագահ Նայիբ Բուկելեի։
«Մեր ռազմածովային ուժերը առգրավել են Սալվադորի պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակը։ FMS EAGLE բազմաֆունկցիոնալ օժանդակ նավը կալանվել է մեր ափից 380 ծովային մղոն (703.7 կմ) հարավ-արևմուտք։
Այն գաղտնի խցիկներում տեղափոխում էր կոկաինի 330 պարկ՝ 6.6 տոննա քաշով»,-գրել է պետության ղեկավարը իր սոցիալական ցանցերի էջում։Նախագահի խոսքով՝ առգրավված բեռի արժեքը գնահատվում է մոտավորապես 165 միլիոն դոլար։ 54 մետր երկարությամբ նավը նավարկում էր Տանզանիայի դրոշի ներքո։
Թմրանյութերը թաքցված էին բալաստային բաքերում, և դրանք գտնելու համար անհրաժեշտ էին ռազմական ջրասուզակներ։








