Պյատիգորսկի թիվ 5 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սանասար Սարգսյանը դարձել է քիմիայի համառուսաստանյան դպրոցական օլիմպիադայի տարածաշրջանային փուլի մրցանակակիր՝ գլխավորելով 10-րդ դասարանցիների մրցանակակիրների աղյուսակը․ տեղեկանում ենք «Իմ Արցախ» Facebook-յան խմբից։
«2025 թվականին նա դարձել է քիմիայի օլիմպիադայի քաղաքային փուլի հաղթող, ինչպես նաև աշխարհագրությունից արժանացել է մրցանակային տեղի։
Սանասարը Արցախից է։ Նա սիրում է կարդալ գրքեր, զբաղվում է նկարչությամբ, երազում է մասնակցել քիմիայի համառուսաստանյան օլիմպիադայի եզրափակիչ փուլին, ինչպես նաև ծրագրում է ընդունվել Մոսկվայի պետական համալսարան և դառնալ բժիշկ»,- ասված է սոցցանցի խմբի գրառման մեջ։








