Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հիմնարար խնդիրներ, լուրջ մտահոգություններ. տնտեսական աճ՝ առանց կայունության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանի տնտեսությունը 2025 թվականի ընթացքում ցուցաբերել է բարդ, սակայն, միևնույն ժամանակ, հակասական զարգացումների պատկեր, որը մի կողմից՝ բնութագրվում է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճի տեմպերով, մյուս կողմից՝ այդ աճի կառուցվածքային խնդիրներով և կայունության խնդրահարույց բնույթով: «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը մանրամասն բացահայտում է այս պատկերը։ Տարեկան տվյալների համաձայն, համախառն ավելացված արժեքը կազմել է 9,1 տոկոս, ինչը շուրջ 1,1 տոկոսային կետով բարձր է եղել նախորդ՝ 2024 թվականի համապատասխան ցուցանիշից:


Այս թվերը առաջին հայացքից կարող են լավատեսություն ներշնչել և վկայել տնտեսական վերելքի մասին, սակայն խոր վերլուծությունը ջրի երես է հանում այն հիմնարար խնդիրները, որոնք թաքնված են այս վիճակագրական ցուցանիշների հետևում և որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարների և կայունության տեսանկյունից: Տնտեսական աճի դինամիկան 2025 թվականին հատկապես աչքի է ընկել ժամանակի մեջ ոչ հավասարաչափ բաշխմամբ, քանի որ աճի տեմպերը զգալիորեն արագացել են հենց տարեվերջին:


Այս երևույթը հիմնականում պայմանավորված է եղել արդյունաբերական արտադրության ծավալների վերականգնմամբ, սակայն այդ վերականգնումը ևս ունի իր առանձնահատկությունները և խնդրահարույց կողմերը: Արդյունաբերության ոլորտում նկատվել է էականորեն արագացած աճի տեմպ՝ մանավադ տարվա վերջին ամիսներին, երբ, դեկտեմբեր ամսվա տվյալներով, այն հասել է 38,6 տոկոսի, ինչն իր հերթին զգալի ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա: Սակայն այս տպավորիչ թվերի խորքում ընկած է մի շատ կարևոր հանգամանք, որը հիմնովին փոխում է այս աճի գնահատականը և ցույց է տալիս դրա իրական բնույթը: Արդյունաբերության ոլորտի աճի զգալի մասը՝ մասնավորապես 19,9 տոկոսային կետը, նոյեմբեր ամսվա տվյալների համաձայն, պայմանավորված է եղել «հիմնական մետաղների արտադրություն» ենթաոլորտի արտակարգ բարձր աճով՝ 2,9 անգամի չափով: Թեև այս ցուցանիշը թեև վիճակագրորեն տպավորիչ է, սակայն իրականում արտացոլում է ոչ թե արտադրական ներուժի իրական ընդլայնումը կամ արդյունաբերական հզորությունների զարգացումը, այլ հիմնականում ոսկու վերաարտահանման ծավալների աճը:


Վերաարտահանումը, ինչպես հայտնի է, ներկայացնում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը չի ստեղծում էական ավելացված արժեք տեղական տնտեսության համար, և որի ծավալները կարող են զգալիորեն տատանվել՝ կախված միջազգային շուկայական պայմաններից, աշխարհաքաղաքական իրավիճակից և այլ արտաքին գործոններից, որոնք գտնվում են Հայաստանի ազդեցության և վերահսկողության սահմաններից դուրս: Այս իրողությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական ակտիվության դինամիկան շարունակում է խիստ կախված մնալ արտաքին գործոններից և կոնյուկտուրային տատանումներից, ինչը լուրջ մտահոգություն է հարուցում երկրի տնտեսական անկախության և կայունության տեսանկյունից: Երբ տնտեսական աճի նման զգալի մասը հիմնված է այնպիսի ոչ կայուն գործոնների վրա, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը, դա նշանակում է, որ այդ աճը չունի ամուր հիմքեր և կարող է արագորեն չեզոքանալ կամ նույնիսկ փոխարինվել անկումով՝ արտաքին պայմանների փոփոխության դեպքում:


Պատահական չէ, որ երբ վերաարտահանման տեմպերը սկսում են նվազել, տնտեսության մեջ միանգամից անկումային տրամադրություններ են զգացվում։ Ավելին, վերաարտահանման ճյուղի վրա նստած տնտեսական աճը չի նպաստում երկարաժամկետ տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, արտադրողական հզորությունների ընդլայնմանը, տեխնոլոգիական առաջընթացին կամ աշխատուժի որակավորման բարձրացմանը, այսինքն՝ բոլոր այն գործոնների զարգացմանը, որոնք իսկապես կարող են ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական զարգացում: Այսպիսի վիճակն իր հերթին ցույց է տալիս, որ տարիների ընթացքում չեն իրականացվել արդյունավետ քայլեր տնտեսության դիվերսիֆիկացման, արտահանման կառուցվածքի բարելավման և ներքին արտադրական ներուժի զարգացման ուղղությամբ:


Պետական ֆինանսների ոլորտում 2025 թվականը ևս բերել է իր հատուկ մարտահրավերները և բացահայտել լուրջ խնդիրներ բյուջետային պլանավորման և կառավարման բնագավառում: Թեև պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը գերազանցել է պլանավորվածը, և հարկային եկամուտները հավաքագրվել են գրեթե նախատեսվածի չափերով, ինչը կարող է համարվել դրական միտում և ցույց տալ հարկահավաքման համակարգի որոշակի արդյունավետություն, այնուամենայնիվ, պետական բյուջեի ընդհանուր կատարողականի պատկերը շատ ավելի բարդ և խնդրահարույց է:


Պետական բյուջեի պակասուրդը շուրջ 30,6 տոկոսով շեղվել է սկզբնապես պլանավորված ցուցանիշներից, ինչը չափազանց մեծ շեղում է և վկայում է լուրջ խնդիրների առկայության մասին բյուջետային պլանավորման գործընթացում: Այս էական շեղումը պայմանավորված է եղել պետական ծախսերի բարձր թերակատարմամբ, ինչն իր հերթին լուրջ հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության, ծրագրերի իրականացման կարողությունների և բյուջետային միջոցների օպտիմալ օգտագործման վերաբերյալ: Կարևոր է նաև նշել, որ բյուջետային ծախսերի թերակատարումը բացասական հետևանքներ է ունենում տնտեսության համար, քանի որ պետական ծախսերը՝ հատկապես կապիտալ ներդրումները և զարգացման ծրագրերը, լրացուցիչ ներուժ ունեն տնտեսական ակտիվության, աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։


Կապիտալ ծախսերի կատարողականի համատեքստում 2025 թվականը ցույց է տվել որոշակի բարելավում նախորդ տարիների համեմատությամբ, ինչը կարող է վկայել պետական ծախսերի կառավարման որոշակի բարեփոխումների մասին: Սակայն այս բարելավումը հիմնականում պայմանավորված է եղել պաշտպանության նախարարության ծախսերի մեծ կշռով: Թեև պաշտպանական ծախսերը անհերքելիորեն կարևոր են և անհրաժեշտ, այդուհանդերձ, տնտեսական զարգացման տեսանկյունից էական նշանակություն ունի նաև քաղաքացիական ենթակառուցվածքների, սոցիալական ծրագրերի, կրթության, առողջապահության և այլ բնագավառների ֆինանսավորման արդյունավետությունը:


Պետական բյուջեի առավել մանրամասն և խոր ուսումնասիրությունը, անշուշտ, հնարավոր կլինի իրականացնել բյուջեի տարեկան հաշվետվության պաշտոնական հրապարակումից հետո, երբ կստացվեն ամբողջական և մանրամասն տվյալներ բյուջետային եկամուտների և ծախսերի բոլոր կատեգորիաների, ֆինանսավորված ծրագրերի, իրականացված բարեփոխումների և գրանցված արդյունքների վերաբերյալ: Այնուամենայնիվ, արդեն հիմա առկա տվյալները բավարար են հասկանալու, որ պետական բյուջեի կատարողականը շատ հեռու է օպտիմալից և պահանջում է լուրջ ուշադրություն և բարելավումներ ինչպես պլանավորման գործընթացում, այնպես էլ իրականացման և կատարման փուլերում:


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Լրացուցիչ նորություններ

...

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին