Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոսկվայի RITZ CARLTON հյուրանոցում կկայանա հայկական նորակառույցների երկրորդ ցուցահանդես-համաժողովը

2026 թվականի մայիսի 23–24-ին Մոսկվայի ամենաշքեղ RITZ Carlton հյուրանոցում կկայանա հայկական նորակառույցների երկրորդ ցուցահանդես-համաժողովը։ Միջոցառման շրջանակում կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույց նախագծերը, որոնք հանդես կգան նոր հետաքրքիր առաջարկներով։ Ցուցահանդես-համաժողովը նպատակ ունի մի հարթակում ներկայացնել հայկական անշարժ գույքի լավագույն առաջարկները և բարձրացնել հայկական անշարժ գույքի միջազգային ճանաչելիությունը։


Գալիք միջոցառման կազմակերպման ընթացքում մանրամասն հաշվարկված են նոր բազմաթիվ կազմակերպչական ու գործնական հարցեր՝ այն առավել արդյունավետ և նպատակային դարձնելու համար։ Այդ պատճառով 2026 թվականի ցուցահանդես-համաժողովը մի շարք առումներով կտարբերվի նախորդից․ թե՛ անցկացման վայրը, թե՛ գովազդային արշավը, և թե՛ կազմակերպչական մոտեցումները կլինեն նոր ձևաչափով։


Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի նաև Invest Armenian 2026 տնտեսական համաժողովը, որտեղ կներկայացվեն ներդրումային առաջարկներ ոչ միայն անշարժ գույքի ոլորտից, այլև այլ ոլորտներից, որոնք կարող են հետաքրքիր լինել օտարերկրյա ներդրողների համար։


Բացի այդ, կկայանա նաև «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովը, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Նույն օրերին և նույն շենքում նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, որոնք կխթանեն մասնակիցների հետաքրքրությունը և կմեծացնեն այցելուների հոսքը դեպի միջոցառումը։


Միջոցառման շրջանակում կազմակերպվող համաժողովները նպատակ ունեն ցույց տալու, որ Հայաստանը ներդրումային լայն հնարավորություններ ունի ոչ միայն անշարժ գույքի ոլորտում։ Դրանք կոչված են օգնելու հայերին ավելի լավ ճանաչել Հայաստանի տնտեսական և ներդրումային դաշտը, բացահայտել տարբեր ոլորտներում առկա հնարավորությունները և վերադառնալ՝ իրենց բիզնեսը զարգացնելու հենց հայրենիքում։


Միջոցառման նախաձեռնող՝ BPA (Business Partners of Armenia) ընկերության նախագահ Վրույր Փենեսյանի խոսքով այս նախաձեռնությունը ևս մեկ ուղերձ է արտերկրի հայերին , որ ժամանակն է Հայաստան գալ ոչ միայն տուն ձեռք բերելու համար, այլ նաև վերադառնալ գաղափարներով, նախաձեռնություններով և ձեռնարկատիրական գործունեությամբ՝ զարգացնելու սեփական հայրենիքը և կառուցելու նրա տնտեսական ապագան:

Լրահոս

Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից
Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ
Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը
Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է
Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով
ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել
Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին
Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան
Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն
Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում
Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան (տեսանյութ)
Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ
Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը
Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր
Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ
ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել
Կարևոր
Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի

Թրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ)

Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում

Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ)

Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ անցկացվեցին «Հայաստանի օրերը Մոնակոյում» (տեսանյութ)

Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն

Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը

Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․ արցախցի

Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին

Երկար ժամանակ ջուր չի լինելու

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը

Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք