Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Համարեք ներքոշարադրյալը բաց նամակ, եղբայրական հորդոր կամ բարեկամական խոսք: Այն ուղղված է ձեզ, իրավապահ համակարգում ծառայողնե՛ր, ոստիկաննե՛ր, դատախազնե՛ր, քննիչնե՛ր, դատավորնե՛ր: Եթե ունեք նշված համակարգերում աշխատող զավակ, ծնող, հարազատ, սանիկ, բարեկամ, ընկեր, ապա կարդացեք նրանց համար, փոխանցեք նրանց: Տողերիս հեղինակի համար բարդ է ընդունել, որ կան մարդիկ, որոնք խղճի դեմ արված որևէ արարք արդարացնելու համար ասում են՝ «տուն ենք պահում», «երեխա ենք պահում»:


Այնուհանդերձ, մե՜ծ դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի է հասկանալ աշխատանք, փող, պաշտոն, «տուն պահել» (չնայած, կրկնեմ՝ դժվար է): Չենք արդարացնում, բայց հասկանալ հնարավոր է: Համենայն դեպս, հասկացողներ, դրության մեջ մտնողներ կան: Մեծ հաշվով, բոլորն անխտիր չեն կարող Դանկո լինել: Դանկոները հատուկենտ են լինում: ԲԱՅՑ... Պարոնա՛յք, տիկնա՛յք իրավապահներ, դատավորներ, դատախազներ ու քննիչներ, ոչինչ չարժե նրան, որ կորցնեք ամոթի, մարդուն որպես մարդ բնութագրող բոլոր հատկանիշները: Գրոշի արժեք չունի հնարավոր ու անհնար «կարմիր գծերը» հատելը: Ավելին, նույնիսկ ստրկամտությունը, ծառայամտությունն ու հաճկատարությունը կարող են սահմաններ ունենալ: Հասկանո՞ւմ եք: Մի նետեք ինքներդ ձեզ անդունդը: Մի՛ հատեք մարդ մնալու անդառնալիության կետը: Մի քիչ առանձնացեք, մի փոքր խորհեք: Ինքներդ ձեզ հետ: Կանգնեք հայելու դիմաց ու նայեք ձեր արտացոլանքին, եթե այն դեռ արտապատկերվում է: Մի քիչ զրուցեք... ձեր խղճի հետ: Քնից հանեք (խիղճներդ) ու մի քիչ զրուցեք: Ոչինչ, որ խռոված է, նույնիսկ՝ ավելի լավ, որ խռոված է, դա ձեր մարդկային ու հոգևոր կենդանության նշանն է: Մի՛ կտրեք բարակած այդ լարը: Իզուր մի՛ փորձեք ձեզ համոզել, թե դուք ճիշտ բան եք անում, թե կարևոր բան եք անում: Մի՛ համոզեք ձեզ, որ ճիշտ եք անում, որ հայ հոգևորականների դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում: Մի՛ փորձեք ինքներդ ձեզ խաբել, թե հոգևորականները, որոնց դեմ քրեական վարույթ եք նախաձեռնում, իսկապես ինչ-որ ապօրինի բան են արել: Ինքնախաբեությունը վատագույնն է բոլոր խաբեությունների շարքում: Լավ, գոնե ձեր իրավաբանական գիտելիքներն իրար տվեք: Ախր, դուք հո շա՜տ լավ գիտեք, որ Եկեղեցին պետությունից անջատ է:


Է՛լ ավելի հրաշալի տեղյակ եք, որ դա Սահմանադրության մեջ հստակ գրված ու ամրագրված է: Դուք շատ լավ գիտեք, որ չեն կարող Կաթողիկոսի ներեկեղեցական որոշումները, կարգադրությունները, Եկեղեցու ինքնավար կյանքին վերաբերող որոշումները դատական վեճի առարկա լինել, այդ որոշումները չեն կարող կարգավորվել աշխարհիկ դատարաններով: Եկեղեցին՝ ի դեմս իր Հովվապետի, իր եկեղեցական կառույցների, ինքնավար է որոշում քահանաների, եպիսկոպոսների, առհասարակ, հոգևորականների հոգևոր ծառայության նշանակելու կամ ծառայությունից ազատելու, ծառայության վայր սահմանելու հարցերը:


Ախր, սա իրավաբանականի նույնիսկ դիմորդի մակարդակի հարց էլ չի, այնքան ակնհայտ ու պարզ բան է: Ու դուք հաստատ չեք կարող դա չիմանալ: Ու, առավել ևս, չի՛ կարելի քրեական գործ հարուցել միայն այն հիմքով, որ ինչ-որ դատավորի ինչ-որ անհեթեթ, օրինականությունը, սահմանադրականությունն ու տարրական բարոյականությունը տրորտակ անող որոշում Եկեղեցին չի կատարել...


Մեր մեծերի խոսքը հիշեք. «Քիչըմ մարդ եղեք...»: Ու, առավել ևս, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ պատերազմում ձախողվել է: Կանխատեսելի է ու, ամենայն հավանականությամբ, վաղը, մյուս օրը ընտրություններում էլ է ձախողվելու: Բայց նույնիսկ դա չէ կարևորը: Կարևոր է այն, թե այս ամենից հետո ձեր մեջ ինչ մնացած կլինի մարդու և հայ մարդու հատկանիշներից, հասկանո՞ւմ եք: Կարևոր է այն, որ վաղը, մյուս օրը դուք ձեր հայացքը չփախցնեք ձեր երեխայից, թոռնիկից, թոռնուհուց, երբ հարցնի՝ պապի (հայրիկ), իսկ դու ի՞նչ էիր անում, երբ փաշինյանենք ուզում էին քանդել Հայ եկեղեցին:


Սա հո 37 թիվը չէ, որ Բակունց ու Չարենց էին սպանում, Կաթողիկոս էին խեղդամահ անում, հարյուրներով անմեղ մարդկանց գնդակահարում ու հազարներով աքսորի մատնում... Դուք էլ այն ժամանակվա «էնկավեդեականներից» չեք: Չեք, չէ՞: Ու եթե՝ չեք, ապա կընդունեք, որ չի՛ կարելի այդքան իջնել:


Չի կարելի այդ աստիճան կամակատար լինել: Ինչ իշխանություն էլ ուզում է, որ լինի: Վստահ ենք, որ քննչականներում, դատարաններում, ոստիկանությունում, դատախազությունում, ԱԱԾ-ում կան(ու քիչ չեն նրանք) կարգին մարդիկ, որոնք իրենց մարդկային ու ազգային արժանապատվությունը, մասնագիտակա՛ն արժանապատվությունը հարգում են ու դեռ բարձր են դասում:


Ու ո՛չ մի նյութական խրախուսանք, ո՛չ մի պաշտոն, ո՛չ մի «տուն պահել», ոչինչ չարժե համեմատությամբ այն ամենի, ինչը այն մյուսները սոսկ Փաշինյանի քմահաճույքով անում են սեփական երկրի, սեփական ազգի, սեփական ժողովրդի, սեփական Եկեղեցու դեմ: Դուք էլ եք, ախր, հրաշալի հասկանում, որ տեղի ունեցողն ու փաշինյանական իշխանության կողմից խրախուսվողն արդեն նույնիսկ Եկեղեցու դեմ պայքար չէ: Սա պայքար է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ: Ավելին, պատերազմը, որ Եկեղեցու դեմ սկսել է Փաշինյանը, իր շոշափուկներով ուղղված է հայեցի ապագայի դեմ հենց այն երեխաների, որոնց «պահում եք»:


Որոնց պահելու երերուն պատճառաբանությամբ փորձում եք հիմնավորել այն արարքները, որոնք հեչ անելու բան չեն: Ամեն ինչ անցնում է: Այս իշխանությունն էլ է անցնելու: Ձեզ այսօր սպառնացողներն էլ են անցնելու: Իսկ ի՞նչ է մնալու հետո: Այս դեպքում ամենից կարևորը. ի՛նչ է մնալու ձեզանից, որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա, որպես իրավապահ: Մտածե՛ք սրա մասին: Մի՛ խոսեք, գոնե մտածեք:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև

Լրացուցիչ նորություններ

...

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին