Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը դեռ շատ երկար է «չարչարելու» 2026 թվականի ընտրություններում առաջադրվող ՔՊ-ականներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ երկար է «չարչարելու» այն ՔՊ-ականներին, ովքեր նպատակ ունեն լինել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ՔՊ-ի ռեյտինգային համարներում։ Նախ Փաշինյանը նպատակ ունի ՔՊ 1000 պատվիրակների միջոցով ՔՊ ցուցակի 280 հոգանոց անդամներից 50 հոգու ընտրել, հետո այդ 50-ին ուղարկել քարոզչություն իրականացնելու, որպեսզի արդեն կարողանան կրկին քվեարկությամբ այդ 50 հոգու տեղերը որոշել։


Ով կարողանա լավ քարոզարշավ անել մարզերում, ՔՊ-ականների մոտ, նա էլ պատվիրակների ընտրությամբ կզբաղեցնի ցուցակի 50 պատվավոր տեղերը։ Նիկոլ Փաշինյանը հստակ որոշում ունի «մաքրել» կուսակցությունը այն անդամներից, ովքեր այս ժամանակահատվածում լուրջ հարված են հասցրել ՔՊ-ի վարկանիշին, և թողնելու է, որ դա արվի հենց կուսակցականների միջոցով, այլ ոչ թե իր որոշմամբ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ հաջորդ ԱԺ-ում ՔՊ-ն այլ ներկայացվածություն է ունենալու։ Հիմա ՔՊ-ում շատ լարված մթնոլորտ է, բոլորը իրար դեմ են դուրս եկել, պետք է կարողանան պատվավոր տեղերում լինել։


Իսկ ովքեր են ՔՊ 1000 պատվիրակները։ Նրանք ՔՊ-ի այն անդամներն են, ովքեր դիրք ունեն կուսակցությունում, հիմնադիր անդամ են կամ երեք տարվա կուսակցական են։ Ըստ ՔՊ կանոնադրության՝ պատվիրակներ են հանդիսանում Վարչության անդամները, Վերահսկող հանձնաժողովի անդամները, Քաղաքական ժողովի անդամները, օրենքի ուժով կուսակցության անդամներ դարձած կուսակցության հիմնադիր համաժողովի անդամները, ՏԿ խորհրդի անդամները և վերահսկողները, երիտասարդական կառույցի խորհրդի անդամները, կուսակցական անդամ հանդիսացող նախարարները և նախարարի տեղակալները, կուսակցական անդամ հանդիսացող ԱԺ պատգամավորները, վարչապետին ենթակա մարմինների կուսակցական անդամ հանդիսացող ղեկավարներն ու տեղակալները, Կառավարությանը ենթակա մարմինների կուսակցական անդամ հանդիսացող ղեկավարներն ու տեղակալները, կուսակցական անդամ հանդիսացող մարզպետներն ու փոխմարզպետները, վարչապետի կողմից նշանակվող այլ պաշտոնյաներ, ովքեր կուսակցության անդամ են, կուսակցական անդամ հանդիսացող ավագանու անդամները, համայնքի ղեկավարի կուսակցական անդամ հանդիսացող տեղակալները, Երևանի վարչական շրջանների կուսակցական անդամ հանդիսացող ղեկավարները, Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամության թեկնածուները։ Թվարկվածների ձեռքում է ՔՊ ցուցակի որակը և առաջնահերթությունները»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը
Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք
Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան
674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ Կոբախիձե
«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ

Լրացուցիչ նորություններ

...

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին