Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է:

Կռվացնել եղածը ( «Իրական Հայաստան» ) կորցրածի ( «Պատմական Հայաստան») հետ՝ անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից և դա հիմնավորել կրտսերին սիրելու ցնորքով:

Կարելի է և պետք է սիրել մեկին և չմոռանալ մյուսին, քանզի երկուսն էլ քոնն են: Աջ կուրծքը կորցրած կինը չի կարող մոռանալ այն և կենտրոնանալ միայն ձախ կրծքի վրա, ու մարդամեջ դուրս գալուց անգամ՝ նա փորձում է վերականգնել իր տեսանելի ամբողջականությունը:

Հայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպես եղավ հայերիս հետ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո:

Սակայն ճիշտ է նաև հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, և 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հայ ազգը կրկին ժողովուրդ դարձավ: Իսկ դրանից հետո մեր դեմ շարունակվող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրությունը և Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ ավելի ցածր մակարդակի՝ բնակչության:

Փաշինյանի բոլոր ջանքերը միտված են մեզ՝ որպես էթնիկ խումբ, հենց այս մակարդակում զմռսելուն, թույլ չտալու ինքնության բարձր մակարդակի վերակենդանացում: Ինչո՞ւ՝ կհարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրա է:

Դեռևս Սեմուել Հանթինգտոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնությունից, և որքան ցածր լինի մեր ինքնության մակարդակը, այնքան պրիմիտիվ կլինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, և այդքան հեշտ ու էժան կվաճառի նա մեզ համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում:

Արդյունքում՝ ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծությամբ դարձած մարդն այդ նույն ազգին 5 տարվա ընթացքում հասցրեց բնակչության մակարդակի և հեռանալու փոխարեն՝ փորձում է փոխել 4500 տարվա պատմություն ունեցող էթնոսի «ես»-ը:

Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել, և զոհը դեռևս փրկվելու և ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին:

Հուդային՝ դավաճանությամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հավասարված Նիկոլը վաղուց անհույս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը:շ

 

(հատվածներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 22.01.2024 թվականին իմ հրապարակված՝ «POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ)» հոդվածից)»։

Լրահոս

Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի
«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք»․ Մասյացոտնի թեմի առաջնորդի ժամանակավոր տեղապահ Տեր Ռուբեն Զարգարյան
Իրանի Խարկ կղզու կարևորագույն ենթակառուցվածքները չեն տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումից․Mehr
Մեծ Բրիտանիան սխալմամբ մեկ միլիարդ դոլարի մահվան նպաստ է վճարել
Զգուշացում հարևան երկրներին. զսպվածությունն ավարտվել է․ ԻՀՊԿ
Զորի Հայկովիչը պետք է տեսներ վեադարձը իր հայրենիք՝ Արցախ. Սարգսյան (տեսանյութ)
Պատրաստ եմ կյանքս զոհաբերել Իրանի համար․Պեզեշքիան․ԱԺ-ն ընդունեց աղմկոտ օրինագիծը (տեսանյութ)
Հեռացավ Արցախի ազատագրական պայքարի վերջին մոհիկանը. Դիլբարյանը` Զորի Բալայանի մասին (տեսանյութ)
Հայաստանում արհեստական բանականությամբ գեներացված հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս պարտադիր պետք է մակնշվի
Արմավիրի Շենիկ գյուղում 48-ամյա բնակիչը մահացել է համագյուղացու՝ որսորդական հրացանից արձակած կրակոցից
Փաշինյան VS Պուտին․ ո՞վ, ո՞ւմ կհաղթի. Արմեն Բադալյան (տեսանյութ)
Արմեն Բադալյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)
Փաշինյանը որտեղ հայտնվում է՝ այնտեղ «ղալմաղալ», մի կեղտոտ միջավայր է դառնում․Զուրաբյան (տեսանյութ)
ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%. Gallup-ի հարցման արդյունքները
Ստացվում է՝ ինչքան լավ ես աշխատում, այնքան քիչ ես վարձատրվելու, դա անտրամաբանական լուծում է
Մենք արձանագրել ենք բազմաթիվ դժգոհություններ, պետք է բժիշկներից հասկանանք ինչ խնիրներ կան
«Որպեսզի չլինի «ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք»․ Ալեքսանյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին
Հայոց բանակը և ՔՊ-ն օրգանապես հակոտնյա կառույց ու երևույթ են․ Արմեն Այվազյան
Կովիդի դառը փորձ ենք ունեցել, որը 8000 կյանք է խլել. Անուշ Պողոսյան
Մենք շրջում ենք պոլիկլինիկաներով, որ տեսնենք, թե բուժաշխատողները ինչ դիտարկումներ ունեն

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան