Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»

32 Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք.


«Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը:


Այսպիսով, նաև դատելով նախանական արձագանքներից, փաշինյանական իշխանությունն ինտենսիվ նախընտրական քարոզչության ևս մեկ շոշափելի թեմա է ստացել:


Ավելին, այդ թեման հնարավոր բոլոր տարբերակներով, հատկապես առաջիկայում ինտենսիվ տարփողելու է: Ու արդեն տարփողում է: Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա այն մասնագետները համարում են դասական առումով «մտադրությունների հուշագիր», որը երկուստեք իրավական պարտադիր ուժ չունի, պարտավորվածություն չի ենթադրում:


Իրենք՝ ստորագրողները կամ հրապարակողները, գործածում են «ուրվագիծ» եզրույթը: Իսկ բուն փաստաթղթում «մտադիր» բառը կրկնվում է առնվազն 8 անգամ: Կարևորը, սակայն, այն է, որ այս համատեղ հայտարարությունը կամ փաստաթուղթը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող խոշոր տերությունների կողմից միարժեքորեն չի ընդունվի: Ասենք, դա միանգամայն կանախատեսելի էր:


Տեսեք, ըստ ԹՐԻՓՓ-ի ուրվագծի, Միացյալ Նահանգները հայ-իրանական սահմանի վրա, կարելի է ասել, 99 տարով ստանում է իրավունք՝ շահագործել Հայաստանի տարածքը՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար անխոչընդոտ ու անվերահսկելի կապի և ապրանքաշրջանառության ճանապարհ կառուցելով ու սպասարկելով:


Նախքան մյուս դետալներին անդրադառնելը, արժե ընդգծել, որ հարևան ու բարեկամական Իրանն ամենևին ոգևորված չէ նման հառանկարից, կոնկրետ այն բանից, որ Հայաստան-Իրան սահմանագոտին գործնականում անցնում է ամերիկյան ինչ-որ ընկերության:


Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին գործնականում հաստատեց մեր այս դիտարկումները՝ երեկ մասնավորապես հայտարարելով. «Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին, մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։


Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը (TRIPP) իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար»: Ինչ վերաբերում է փաստաթղթի այլ մանրամասնություններին, ապա դրա հայերեն տեքստը ԱԳՆ կայքում զետեղված է, և ցանկացած ոք, առանց կողմնակի հուշումների, կարող է բացել, կարդալ, պատկերացում կազմել:


Նշենք միայն, որ, ըստ փաստաթղթի, «Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74 % մասնաբաժինը և պահպանել 26 % մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավել յալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 %»:


Բայց այս ամենի մեջ հետաքրքիր է երկուերեք այլ կարևոր հանգամանք: Առաջին. տարածաշրջանային անվտանգությունը հարցականի տակ դնող և նորանոր սպառնալիքներ ձևավորող այս ձեռնարկման շուրջ Փաշինյանի իշխանությունը բանակցել ու այն ընդունել է գերազանցապես «բիզնես» մոտեցմամբ, ավելի պարզ՝ ինչ-որ կռճոններ պոկելու տրամաբանությամբ:


Ու այս փաստաթղթի առնչությամբ Փաշինյանի երեկվա հայտարարությունն էլ, թե ներհոսելու են խոշոր ներդրումներ, գրեթե ներդրումային հեղեղ է լինելու, ասվածի ամենից ցայտուն ապացույցն են: Այս տրամաբանության մեջ է նաև տոկոսային «բաշխումը»: ԱԳ նախարարն ասում է. «Դե, մեծ հաշվով բանակցությունների արդյունք է, արտացոլում է երկրների ներդրումները։ Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու։ Հայաստանն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, մեծ հաշվով կառուցապատման իրավունք է։ Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը առաջիկա 49 տարվա մասին է»։


Այսինքն, Հայաստանի տարածքը, որ 49 (99) տարով «վարձակալության» է տրվում այլ երկրի, փաստացի արժեք չունի, հաշվարկը միայն ներդրումներով է կատարվում: Ու հենց այստեղ մոտենում ենք հիմնական կետերից ևս մեկին. «Թրամփի ուղու» նախատեսվող աշխատակարգն այնպիսին է նախանշվում, որ, ըստ դրա, թուրքերն ու ադրբեջանցիները, ինչպես ասվում է, շվշվացնելով, ազատորեն, մեր երկրի տարածքով, ամերիկյան ինչ-որ անհասկանալի ընկերության աջակցությամբ գնալու և գալու են՝ ադրբեջանական տարածքից դեպի Նախիջևան, Նախիջևանից՝ դեպի ադրբեջանական տարածք:


Մեծ հաշվով, դա այն է, ինչը ադրբեջանական և թուրքական պաշտոնյաները նշում են որպես «Զանգեզուրի միջանցք»: Հիմա Փաշինյանն ու ԱՄՆ «խաղաղասեր» վարչախումբը ինչ անվանում ու փաթեթավորում էլ տան այդ ամենին, դա «Զանգեզուրի միջանցք» է, իսկ եթե իրերը լիարժեք կոչենք իրենց անուններով, ապա հենց «թուրանական միջանցք»: Եվս մեկ հատկանշական պահ. հիշյալ փաստաթղթում ուղիղ 15 անգամ գործածված են «ինքնիշխան» և «ինքնիշխանություն» եզրույթները:


Բայց այն, ինչ նախատեսվում է իրականացնել, գործնականում ոչ միայն կապ չունի ինքնիշխանության հետ, այլ հենց ինքնիշխանության, ինքնուրույնության կոնկրետ, աշխարհագրորեն նախանշված կորուստ է: Իսկ ուրիշ ինչպե՞ս անվանել այն, երբ մի պետություն (Հայաստանը) իր տարածքի մի ահռելի մաս, այն էլ՝ ռազմավարական նշանակության մաս, հանձնում է մեկ այլ պետության (ձևականորեն՝ ԱՄՆ-ին) շահագործմանն ու վերահսկողությանը:


Այդտեղ ուզում ես 15, ուզում ես 115 անգամ գրիր «ինքնիշխան», պարզից էլ պարզ է, որ դա իմպերիալիստական պարտադրանք ու զավթում է, որը միգուցե շատ է համապատասխանում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերին և գրեթե չի համապատասխանում Հայաստանի շահերին:


Ու որպեսզի դա ավելի պարզորոշ ընկալեք, ընդամենը 1 վայրկյանով պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվեր, եթե դրա նման մի պայմանագիր կնքվեր, ասենք, Ռուսաստանի հետ: Հա, բայց ականջախեցիները փակեք, նոր պատկերացրեք, քանզի վայնասունի ձայնը կխլացներ:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը
Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել
Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին