Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարչապետի խորհրդական Արամ խաչատրյանի դուստրը համայնքապետարանում է աշխատում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«2024 թվականը ազատումներով սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատված մարզպետին, որ սկանդալով հեռացրել էր հենց ինքը, ամիսներ անց իրեն խորհրդական դարձրեց։


Արամ Խաչատրյանը մինչ Լոռու մարզպետ դառնալը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, մինչ այդ 2018 թվականին Լոռու մարզպետի տեղակալն է եղել, 2012-2016 թվականներին՝ նախկինների ժամանակ, Վանաձորի ավագանու անդամ, իսկ մինչ այդ 8 տարի եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ։


Մինչ այդ 10 տարի եղել է զինվորական։Հայտնի կախիչի և ցնցուղի պատճառով պաշտոնից ազատված մարզպեը ներկայացրել է 2024 թվականի տարեկան հայտարարագիր, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը ունի 2 բնակարան, որից մեկը 2011 թվականին նվիրատվություն է ստացել Վանաձորում, իսկ 2-րդը 2021 թվականին գնել է կրկին Վանաձորում։


Հետաքրքիրն այն է, որ 2021 թվականին ձեռք բերված գույքի մասին 2022 թվականին ներկայացված հայտարարագրում ոչինչ չկա գրված։ Բայց այդ վրիպակը չի նկատվել ԿԿՀ-ի կողմից:


Հետքրքիրն այն է, որ 2018 թվականից առ այսօր ներկայացված ոչ մի հայտարարագրում բնակարանի գնման մասին տեղեկություններ չկան, մասնավորապես դրա արժեքի վերաբերյալ։


Խաչատրյանի հետ համատեղ բնակվող դուստրը՝ Աննա Խաչատրյանը, հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ 1 մլն 639 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանից, որտեղ նախկինում աշխատել է հայրը։Ստացվում է՝ Խաչատրյանը դստերը տեղավորել է պետական կառույցում։ Հ նարավոր է, ծանոթ-բարեկամ սկզբունքով։


Արամ Խաչատրյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 513 հազար դրամ, որից 1 մլն 134 հազար դրամը աշխատանքի վարձաատրություն է եղել Լոռու մարզպետի աշխատակազմից, իսկ 4 մլն 258 հազար դրամը Վարչապետի աշխատակազմից է։


Եկամուտներից 120 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է, որի աղբյուրը թաքցված է։Արամ Խաչատրյանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։Լոռու մարզպետի պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագրի համաձայն Խաչատրյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձոր-Փամբակ տ/կ խորհրդի ղեկավարն է։ Իսկ որպես վարչապետի խորհրդական ներկայացրած հայտարարագրում այդ մասին տեղեկություններ չկան։


Հիշեցնենք նաև, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի կինը՝ Մայա Խաչատրյանը, վաղաժամ մահացել է 2022 թվականին»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»
Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
Փաշինյանը մեկնել է Բրյուսել
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»
Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»
Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»
Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել
Երևանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար ամենաշատ էժանացած արտասահմանյան ուղղությունը
Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո
ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից
ՀՀ-ն լիովին պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթներն ու պետական սուվերենությունը. ՊԵԿ նախագահ
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են
Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները
Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն

Լրացուցիչ նորություններ

...

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»

Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»

Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը

«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞

Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ