Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տիպի տրասպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։
Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։








