Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը․ Սվաջյան


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Փոփոխվող կրթություն. համընդհանուր ներառականության մարտահրավերները» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նա անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին, իրականացվող քաղաքականությանն ու անելիքներին:«Հայաստանը տարածաշրջանում համարվում է համընդհանուր ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը, որտեղ շուրջ 20 տարի է՝ ներդրված է ներառական կրթության  համակարգը:

Այսօր ունենք մոտ 8800 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնց մեծ մասը սովորում է ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, իսկ 500 երեխա՝ հատուկ դպրոցներում»,-ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում ներկայում գործում է 7 հատուկ դպրոց։Նրա խոսքով՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն է տեղի ունեցել, ըստ որի՝ հատուկ դպրոցների վերակազմավորման գործընթաց է իրականացվելու․ հատուկ դպրոցների մեծ մասը վերափոխվելու է  հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների:

Գլխավոր խնդիրներից մեկը տարանցիկ միջավայրի ապահովումն է, որը կօգնի նախապատրաստելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային հաճախել իր բնակավայրում գործող դպրոց:Նախարարի տեղակալն իրազեկել է, որ արդեն 2 տարի է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրը ռեսուրս կենտրոնի վերափոխելու պիլոտային ծրագիր է իրականացվում, և կան լավ արդյունքներ:«Եվս մեկ պիլոտային ծրագիր ենք սկսել՝ հիմք ընդունելով միջազգային փորձը:

Ծրագիրն իրականացվում է 3 դպրոցում՝ ռեսուրս սենյակների ձևաչափով:

Դպրոցներում առանձնացված են տարածքներ, որոնցում ամենածանր խանգարումներ ունեցող երեխաները օրվա մի մասն անցկացնելու հնարավորություն են ունենում՝ ստանալով ծառայություններ: Այս սենյակները նախատեսված են միայն այն երեխաների համար, որոնք իրականում չեն կարողանում մի քանի ժամ մնալ դասարանում: Նրանց անհատական ուսուցման պլաններում պետք է հստակ ամրագրված լինի, թե որ դասերին են մասնակցում ընդհանուրի հետ և որոնց՝ առանձին: Ռիսկերը շատ են. պետք  է ուշադիր լինել, որ երեխան չառանձնացվի և չմեկուսացվի այդ տարածքում:

Եվ չնայած ռիսկերին՝ սա փորձ է՝ լավացնելու ներառական կրթության որակը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական ոլորտին, որտեղ, ըստ նրա, 3 տարի է՝ ներառական կրթություն է իրականացվում:

«Այսօր նախադպրոցական տարիքի 1500 երեխա ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և ակնհայտ է, որ դա ամբողջական պատկերը չէ: Շատ անելիքներ կան երեխաներին հայտնաբերելու, ճիշտ ուղղորդելու, ծնողների հետ աշխատելու, դպրոցական ուսուցմանը նախապատրաստելու ուղղությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:  

Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ևս ներդրվել է  ներառական կրթություն, բայց Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այստեղ ընթացակարգերն այլ են. «Պետք է մտածենք միկրոորակավորումների տրամադրման, ծառայությունների մատուցման ձևաչափերի, ինչպես նաև անհատական ուսուցման պլանների լրացման և այլ ընթացակարգերի մշակման մասին՝ հաշվի առնելով մասնագիտական կրթության առանձնահատկությունները:

Հատկապես շատ ենք կարևորում մասնագիտական դաշտից ստացվող ուղերձները, որոնք կուղղորդեն նշյալ հարցերին ճիշտ պատասխաններ գտնել»:

Արաքսիա Սվաջյանը հաջողություն է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ արձանագրված փաստահենք տվյալները կնպաստեն ոլորտի քաղաքականության մշակման լավարկմանը:

Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են ներառական կրթության և բազմազանության, հավասարության, տարբերության գաղափարների, լավագույն փորձի և հետազոտական արդյունքների փոխանակման վերջին զարգացումների և նորարարությունների վերաբերյալ տեսական և գործնական տարաբնույթ հարցեր՝ տարբեր երկրների գիտնականների, ուսանողների, առաջնորդների, հատուկ կրթության ոլորտի մասնագետների համախմբման միջոցով։ 

Լրահոս

Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց
Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել
Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil
Թրամփ․ ԱՄՆ-ը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին
Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը

ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել

«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)

Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել