Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պուտինը միջուկային զենքի փորձարկումների վերաբերյալ հանձնարարականներ է տվել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան մշտապես հետևում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին։


«Կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը միշտ անշեղորեն պահպանել է և այժմ էլ պահպանում է իր պարտավորությունները Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի շրջանակում։ Այդ պարտավորություններից հրաժարվելու որևէ ծրագիր չունենք»,- ասել է նա՝ ՌԴ  անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ։


Պուտինի խոսքով՝ քննարկման հիմնական թեման եղել է ԱՄՆ-ի միջուկային զորավարժություններին և ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին հայտարարությանը տրվելիք արձագանքը։ Նա նշել է, որ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը վերլուծել է ամերիկյան իշխանական շրջանակներում հնչող հայտարարությունները և դրանց հնարավոր հետևանքները։


Պուտինը նաև ընդգծել է՝ «Եթե Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի պայմանագրի մասնակից երկրները որոշեն իրականացնել նման փորձարկումներ, ապա Մոսկվան ստիպված կլինի ձեռնարկել համապատասխան պատասխան քայլեր»։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանը չի նախատեսում դուրս գալ այդ պայմանագրից։


Նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին ձեռնարկել լրացուցիչ ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ հնարավոր քայլերի վերաբերյալ։


«Հանձնարարում եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, հատուկ ծառայություններին և համապատասխան քաղաքացիական կառույցներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այս հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն հավաքելու, այն Անվտանգության խորհրդի հարթակում վերլուծելու և միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման հնարավոր մեկնարկի վերաբերյալ համաձայնեցված առաջարկություններ ներկայացնելու համար։ Եկեք դրանից ելնենք։ Սպասում եմ ձեր հաշվետվությանը»,- ասել է Պուտինը։


Խորհրդակցությունը նախատեսված էր անցկացնել տրանսպորտային անվտանգության և Ռուսաստանի կառավարության պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ, սակայն Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խնդրել է արտակարգ ձևով անդրադառնալ այլ թեմայի։ Նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին միջուկային փորձարկումները վերսկսելու մտադրության մասին և նշել, որ ռուս պատգամավորները լուրջ մտահոգություն ունեն ստեղծված իրավիճակի կապակցությամբ։


Պուտինը հարցը գնահատել է որպես «լուրջ» և առաջարկել է կարծիք հայտնել երկրի անվտանգության համակարգի գլխավոր ներկայացուցիչներին։


Մասնավորապես, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր ռազմավարական հարձակողական զինանոցը։


Նրա խոսքով՝ նման պայմաններում Ռուսաստանը պետք է պահպանի իր միջուկային ներուժի մարտունակությունը և կարողանա անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանքել։


«Հաշվի առնելով այս հանգամանքները՝ նպատակահարմար եմ համարում անհապաղ սկսել ամբողջածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները»,- ասել է Բելոուսովը։

Լրահոս

ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան
Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերել
Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտն
Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել

Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել

Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը

Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին

Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար

Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել

Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները

513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում

Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել

Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար

Խարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի, Պուտինի գաղտնի խաղերն ու Վաշինգտոնի քաղաքական պայթյունը․ ի՞նչ է կատարվում

Ֆոն դեր Լայենը հրաժարվել է պատասխանել Ուկրաինայի վերաբերյալ հարցերին ԵՄ գագաթնաժողովում

ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը

Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ

Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը

Քուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը