Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը


Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոսպոս Պռոշյանի օրհնությամբ՝ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում երեկ իր անդրանիկ պատարագն է մատուցել Արժանապատիվ Տեր Հովհան քահանա Գևորգյանը:

Սուրբ պատարագին ներկա են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հոգեշնորհ Տեր Դավիթ աբեղա Օհանյանը, Ապարանի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը:Տեր Հայրը Սուրբ Պատարագի ընթաքում խոսված քարոզում իր որդիական սերն ու երախտագիտությունն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են եղել իրեն հոգևորական դառնալու ճանապարհին:

«Այս նվիրական օրվան հասնելու համար որդիական խոնարհումս, շնորհակալությունս և հավատարմությունս եմ հայտնում Աստվածընտրեալ Վեհափառ Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում անմիջական հայրական հոգածության և նախանձախնդիր ուշադրության ներքո եմ անցկացրել իմ կյանքը՝ սկսած դեռևս 15 տարեկանից։

Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով։Շնորհակալություն եմ հայտնում հոգևոր ծնողիս՝ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, ում ձեռամբ ստացա քահանայական օծումս և ձեռնադրությունս։ Շնորհակալություն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետին՝ Հոգեշնորհ Տեր Անանիա վարդապետ Ծատուրյանին և լուսարարապետությանը, որտեղ երկար տարիներ իմ խոնարհ ծառայությունն եմ բերել իբրև Մայր Տաճարի լուսարար։ Շնորհակալություն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատություններին՝ իբրև հոգևորական ինձ թրծելու և պատրաստելու համար։Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ով արտոնեց և օրհնեց ինձ համար այս նվիրական սրբատեղիում Սուրբ Պատարագ մատուցելու համար։Առ Աստված աղոթքս է, որ սիրելի Սրբազան Հայրը, ով այս պահին գտնվում է ապօրինի անազատության մեջ, հաղթանակած դուրս գա և շարունակի առաջնորդել մեզ՝ իր զավակներին։ Շնորհակալություն եմ հայտնում Ապարանի հովվության քահանաներին՝ Արժանապատիվ Տեր Մուշե քհն. Վահանյանին, Տեր Սարգիս քհն. Սարգսյանին, Տեր Հայկ քհն. Քոչարյանին, Տեր Նարեկ քհն. Սարգսյանին և Տեր Մաղաքիա քհն. Գևորգյանին։Սիրելի՛ քահանա հայրեր, պարզապես բառերով աննկարագրելի է արտահայտել այն երախտագիտությունը, որը ես ունեմ, պարզապես շնորհակալ եմ, որ միշտ եղել եք և կաք իմ կողքին։Շնորհակալություն նաև այսօր ինձ հետ խորանում սպասավորող սարկավագներին և դպիրներին:Շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս և ընտանիքիս ողջ անդամներին, որ սնել և դաստիարակել են ինձ և առաջնորդել Աստծու Սուրբ խորանը, նաև երեցկնոջս, որ ամբողջ սարկավագական ծառայությանս ընթացքում կիսել է իմ բոլոր դժվարությունները։Ի վերջո, շնորհակալություն ձեզ, սիրելի հարազատներ, ընկերներ և բարեկամներ, սիրելի հավատացյալներ, իմ կյանքում մշտապես զգացել եմ ձեր աղոթքների զորությունը, որ առ Աստված եք բարձրացրել այս զորավոր տաճարի խնկաբույր պատերից ներս։ Աստված ավելիով հատուցի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին։ ԱՄԵՆ»,- նշել է Տեր Հովհանը։Տեր Հայրն անդրադարձել է օրվա խորհրդին և հավելել. «Սիրելի՛ հավատացյալներ, մենք ամեն օր ունենք Աստծուց հրավեր, ոչ միայն կիրակի օրերին, այլ ամեն օր Աստված կանչում է, որպեսզի լսենք իր խոսքը, ամեն օր հրավիրված ենք կարդալու իր խոսքը Սուրբ Գրքի մեջ, որպեսզի մի օր մենք էլ չդասվենք այն հրավիրյալների շարքին, որոնց համար տան տերն ասում է, թե նրանք ովքեր իմ հրավերին ականջալուր չեղան և չեկան՝ իմ ընթիրքից չպետք է ճաշակեն։Սիրելինե՛ր, այսօրվա առակը մեզ սովորեցնում է հետևյալը. պետք է մեր սրտի և հոգու ակաջները բացենք՝ լսելու համար Աստծո հրավերը և կանչն այնպես, ինչպես Քրիստոս ասաց. «Ինձ մոտ եկեք և ես ձեզ կյանք պետք է տամ»։Այսօրվա առակից պետք է սովորենք, թե ինչ էլ որ լինի՝ Աստծո փրկությունը պետք է կատարվի, մեզ մնում է, թե մենք այդ փրկությանը մասնակից լինենք, թե ոչ, հրաժարվենք անիմաստ և անարժան պաճառաբանություններով»։

Լրահոս

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ
Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար
Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը
Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)
Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել