Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անփույթ վերահսկում, ոչնչացված անտառներ․ ինչո՞ւ հրդեհը դուրս եկավ վերահսկողությունից


Այսօր Դիլիջանի անտառներում, միջպետական ճանապարհի ոլորաններում ու առողջարանային հատվածում միայն ծուխ է, կրակ չկա, վստահեցնում է ՆԳ նախարարությունը՝ միաժամանակ հայտնելով, որ նույնը չի կարող ասել Գեղարքունիքի սահմանային գոտու վերաբերյալ։Համենայն դեպս 8-10 օր առաջ Ճամբարակ–Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը, որ տարածվեց արագորեն Տավուշի անտառներով մեկ՝ պատասխանատուների իներտ ջանքերի պատճառով, առայժմ ամբողջովին չի հրդեհաշիջվել, օջախներ դեռ կան։

Այդպես ենք հասկանում ՆԳՆ ոչ հստակ հաղորդագրությունից։

Չմոռանանք, սոցցանցում առաջին զարհուրելի տեսանյութից հետո Ճամբարակի փոխհամայնքապետ Ռոբերտ Օհանյանը առաջին պաշտոնյան էր, ով անկեղծորեն լրագրողի հետ զրույցում հայտնել էր, որ Ճամբարակում դեռ նոյեմբերի կեսերից են հրդեհի օջախներ հայտնաբերել՝ հակառակ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության, որտեղ ասվում էր 21-ից տարածվող կրակի մասին։

Ընդ որում՝ Օհանյանը հստակ վարկած էր առաջ բերել՝ թշնամու տարածքից է կրակը ներթափանցել հայկական արոտավայրեր։

Ավելին, տեղական պաշտոնյան, որը արտակարգ իրավիճակում ոչ թե իր վարչական տարածքում էր ու հրդեհաշիջման աշխատանքների էր մասնակցում, այլ Երևանում էր՝ Ճամբարակի համայնքապետի հետ, և պարտադիր ներկա էր Փաշինյանի կազմակերպած պետական համակարգի աշխատուժի համաժողովին։Ինչո՞ւ այսքան լայնորեն տարածվեց կրակը և որքանով էր հնարավոր իրավիճակի բեկում շատ ավելի կարճ ժամկետում, արդյոք դանդաղե՞լ է համակարգը, և միթե՞ հնարավոր չէր կանխել հրդեհի տարածումը, որ չայրվեին այսքան ահռելի կանաչ տարածքներ։

Այս հարցին ՆԳՆ-ն յուրահատուկ բացատրություն ունի՝ ուշ են ահազանգ ստացել, դրա համար էլ ուշ են սկսել հրդեհաշիջման աշխատանքները։ ՆԳՆ-ն, փաստորեն, համարում է, որ մարզային բաժինները՝ ոստիկանությունը և ԱԻՆ-ը, անցնում են գործի, երբ հրդեհի մասին իրենց ահազանգում են։

Ստացվում է՝ առանց ահազանգի իրենք չեն տիրապետում իրավիճակին։ Թերևս դրա հետևանքով էլ անհնար է եղել օպերատիվորեն վերահսկել իրավիճակը։
Ոստիկանության՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն է ասել, որ Ճամբարակ–Թթուջուր հատվածում բռնկված կրակի մասին իրենք տեղեկացել են միայն ահազանգից հետո։Դիլիջանի և հարակից անտառներում հրդեհի պատճառած վնասների չափը դեռևս չի հաշվարկվել։ Էկոպարեկային ծառայության պետի օգնական Լուսինե Հակոբյանը նշում է, որ անհրաժեշտ է մանրամասն գույքագրում՝ գնահատելու համար թե՛ բնությանը հասցված վնասը, թե՛ տարածքի վերականգնման ծավալները։Նրա խոսքով՝ այս փուլում դեռ հնարավոր չէ ասել, թե որն է եղել հրդեհի ճշգրիտ պատճառը։

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել