Նոյեմբերի 15-ին, ժամը 10:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս և վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։








