Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը։


Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ, չնայած երկկողմ դիվանագիտական հարաբերությունների համեմատաբար կարճ պատմությանը, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն և բարձրաստիճան շփումների դինամիկ զարգացում, ինչը նպաստում է փոխշահավետ համագործակցության խորացմանը։


«Ընդամենը երկու տարի առաջ ենք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Սակայն պետք է արձանագրել, որ այս երկու տարիների ընթացքում բավական ինտենսիվ աշխատանք է տարվել, և Ձեր գլխավորած պատվիրակության այսօրվա այցելությունը վկայում է այն մասին, որ երկու երկրներն իսկապես ձգտում ենք ստեղծել պայմաններ՝ առկա համագործակցությունն ավելի ինտենսիվ դարձնելու համար», – ասել է Հանրապետության նախագահը։


Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ մասնավորապես նշելով․ «Ինձ և իմ գործընկերների համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ։ Մենք ամենաջերմ ընդունելության ենք արժանացել այստեղ։ Ինչպես նշեցիք, չնայած ընդամենը երկու տարի է անցել մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, մենք արդեն իսկ տեսնում ենք որոշակի նախանշաններ, որոնք վկայում են հարաբերությունների դրական զարգացման մասին»։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու կառուցողական քայլերը այդ ուղղությամբ։

Պատվիրակության ղեկավար Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանին իր հերթին նշել է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի կողմից տարածաշրջանային խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և պատրաստ է աջակցել այդ գործընթացին՝ երկխոսության ու համագործակցության միջոցով։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական, տնտեսական և գործարար կապերի ամրապնդումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության, զբոսաշրջության, սպորտի և մի շարք այլ ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք դրական է գնահատվել վերջին տարիներին երկրների միջև զբոսաշրջային հոսքերի աճը՝ ընդգծելով, որ այն վկայում է երկկողմ հետաքրքրության և վստահության աճի մասին։

Լրահոս

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն
ԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ռուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանը
Մասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացում
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին
Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին
Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Լրացուցիչ նորություններ

...

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին

Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց

Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից

Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում

Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները

Ի՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ

Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ

Պուտին, Իրան, ԱՄՆ․ կուլիսային զարգացում, Փաշինյան-Ալիև հանդիպում․ բանակցությունները շարունակվում են

Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու

Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ

Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)

Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)

Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել

Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները

Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին

«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին

Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ

«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց