Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի՛ վախեցեք և պայքարե՛ք․ Վահագն Չախալյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից

Կալանքի տակ գտնվող՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ուղերձ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից․ «Ուղերձ զինակիցներիս և արժանապատիվ հայորդիներին մասնավորապես՝ երիտասարդությանը: Հարազատ զինակիցներ, արժանապատիվ ազգակիցներ։

Ձեզ եմ դիմում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ գտնվում եմ ժամանակավորապես և հայտնվել եմ իմ հայասիրության անկաշառ և անփոփոխ դիրքորոշման և հայրենավաճառներին սուր քննադատության ենթարկելու համար։ Թերևս ոչմեկի համար գաղտնիք չի հանդիսանում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը իր ավազակախմբով հանդերձ տարիներ շարունակ ցանկացել են ինձ ձերբակալել ու մեկուսացնել։ Իրենց այդ հանցավոր նպատակին հասնելու համար նրանք չեն խորշել և ոչ մի ապօրինի քայլից, նրանց չի զսպել և չի կանգնեցրել ոչ մի բարոյական նորմ։

Չհարգելով ժողովրդավարության հիմնարար սկզբունքները և ոտնահարելով խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հանրահռչակ բոլոր սահմանումները՝ ի վերջո նրանք ինձ ձերբակալեցին սրբազան շարժման առաջնորդների դեմ ծավալված աննախադեպ բռնաճնշումների շրջանակներում՝ ահաբեկչության նախապատրաստման և սահմանադրական կարգի տապալման փորձի շինծու մեղադրանքով։Ահավասիկ, մենք ահաբեկիչներ չենք։ Մենք ազատաբերներ ենք, ազատարարներ, և ժամանակն ամենա ճշգրիտ պատասխանը կտա։

Բայց խոսքս այդ մասին չէ, խոսքս պայքարի և հաջողության, ապագայի մասին է, որտեղ դուք եք Հայաստանի տերը։ Իմ հարազատ զինակիցներ, իմ սիրելի երիտասարդություն, մենք մեր հայրենիքը չենք սիրել նրա համար, որ նա հաղթանակած էր, և այսօր էլ նեղության ժամանակ չենք լքում նրան ու հեռանում։ Բարձր ազգային ինքնագիտակցությամբ կանգնած ենք մեր հողին, և պայքարը ինքնանպատակ չէ։ Մեր ընդդիմախոսների ասածով՝ նեղ անձնական չէ (ինչքան էլ ես անձնապես այդ կերպ ընդունելու գաղափարական հենք և շարժառիթ ունեմ), այլ այն ամբողջապես անանձնական է և ընդհանուր։

Այն՝ մեր ծնկած Հայրենիքը ոտքի կանգնացնելու և հոգեվարքի մեջ գտնվող մեր պետականությունը վերականգնելու, վերանորոգելու համար է։ Մի վախեցեք, երբ ես ձեզ նման երիտասարդ էի, ես ինքս չվախեցա՝ ոչ բազմաթիվ սպառնալիքներից, ոչ այդ սպառնալիքների կյանքի կոչումից, ոչ այն ժամանակվա իշխանությունների կողմից ձերբակալված լինելու և այնուհետև Վրաստանին արտահանձնելու հանգամանքից, ոչ առավել ևս՝ վրացական այն ժամանակվա հայատյաց իշխանությունների բռնաճնշումներից և գրեթե հնգամյա բանտարկությունից։ Մի՛ վախեցեք։ Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իմ ուղերձի ամենակարևոր մեսիջը, գլխավոր շեշտադրումը սա է՝ մի՛ վախեցեք և պայքարե՛ք։ Պայքարեք և արդյունքը չի ուշանա։

Հիշե՛ք՝ Աստված սիրում է խիզախներին ու հանդուգներին։ Ի վերջո՝ մի վախեցեք, հանդգնե՛ք և գործե՛ք։ Գործեք ի շահ ձեր իրավունքների և ապագայի։ Գործեք ի շահ Հայաստանի հանրապետության և հանուն այդքան շահարկված խաղաղության։ Հիշե՛ք՝ խաղաղությունը երբեք վախկոտներին չի տրվել ու երբեք չի տրվելու։ Իսկ ՀՀ իշխանություններն իրենց բազմաթիվ թերությունների հետ մեկտեղ նաև վախկոտներ են՝ բառի բուն իմաստով։ Մի վախեցեք ռեժիմից, նրա բռնաճնշումներից ու վախերից։ Այս ամենը ոչ թե նրանց ուժեղության ու անպարտելիության, այլ նրանց վախերի՝ թուլության և սնանկ լինելու մասին է խոսում։ Մի վախեցեք և երբեք չտրտնջաք դժվարություններից։ Նամանավանդ՝ չմատնվեք անգործության, հղում անելով «ինչ-որ բան փոխելու անհնարինության» թշնամական քարոզչաթեզերին։

Քրիստոնյա հայաստանի կործանման և աշխարհի քաղաքական քարտեզից վերացման գործընթացը կանգնեցնել և այն ճիշտ՝ 180 աստիճանով շրջել հակառակ տրամաբանության ուղղությամբ ոչ միայն հնարավոր է ու իրավագործելի, այլև՝ մենք դա արդեն իսկ սկսել ենք։Վստահորեն եմ ասում՝ միասնական ու միահամուռ ջանքերով մենք այն կհասցնենք բարեհաջող ու տրամաբանական ավարտին։ Մենք անպատկերացնելիորեն ուժեղ ազգ ենք, և մեր ազգային կարողությունները, ցավոք, մինչ օրս բացահայտված չեն։ Սատանան այդքան վախենալու չէ, ինչքան որ թվում է։

Ամեն ինչ լավ է լինելու՝ մի՛ վախեցեք։ Շատ անգամներ եմ նշել, որ մեր ընթացքը անկասելի է։ Եկել եմ վերահաստատելու ժամանակի փորձությամբ ապացուցված այս անհերքելի, գրեթե աքսիոմատիկ ճշմարտությունը։ Այո, քաղաքական բռնաճնշումները, ճաղերն ու բանտախուցը ի վիճակի չեն կասեցնել մեր ընթացքը»։

Լրահոս

Ես էլ եմ պարգևավճար ստացել, հայտարարագիր կներկայացնենք՝ կտեսնեք. Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար
Կարևոր
Պենտագոնի ղեկավարը չի բացառել այլմոլորակայինների գոյությունը
Ի՞նչ նպատակով են թշնամուն հանձնած քարտեզներից հետո հիմա էլ նկարահանավում և հրապարակվում դիրքերը
Սարսափում են «Գյումրի-2»-ից․ Արամ Զավենիչը խոստովանել է՝ ՀՀ-ի ապագան առանց ՌԴ-ի մշուշոտ է
Ոտքի ենք ելնելու, ավելի վատ բաներ են սպասվում, եթե վերևներում մեր ձայնը լսելի չեղավ, խաբում են մեզ
Վարորդները բուլինգի են ենթարկվում, պետությունը պարտավոր է կանգնել իր երկրի քաղաքացու կողքին
Զելենսկի. Թրամփը ցանկանում է, որ Ուկրաինայի հետ համաձայնագրերը ստորագրվեն միաժամանակ
ՈՒՂԻՂ․ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ
ԱՄԷ-ի ԱԳ նախարարը շեշտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաջող բանակցությունների կարևորությունը
Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը պետք է ներառի պատժամիջոցների վերացումը
Թրամփը նշել է, որ ինքը կնախընտրեր համաձայնության հասնել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ
«Հրապարակ». ՔՊ–ում կրքերը չեն հանդարտվում. Փաշինյանի հետ քննարկում են ուզում
Ուժայինների հերթը՝ խորհրդարանում. ովքեր կգնան ԱԺ. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու
Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»
Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. «Ժողովուրդ»
Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»
Պայմանագրային զինծառայողին ծեծի ենթարկելու գործով կա կալանավորված
Եգիպտոս գնալը կթանկանա
Վենսը մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվшծի վերաբերյալ

Լրացուցիչ նորություններ

...

Ես էլ եմ պարգևավճար ստացել, հայտարարագիր կներկայացնենք՝ կտեսնեք. Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար

Ի՞նչ նպատակով են թշնամուն հանձնած քարտեզներից հետո հիմա էլ նկարահանավում և հրապարակվում դիրքերը

Ոտքի ենք ելնելու, ավելի վատ բաներ են սպասվում, եթե վերևներում մեր ձայնը լսելի չեղավ, խաբում են մեզ

ՈՒՂԻՂ․ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Մեծ քննարկում. Ոչ արևմտյան Ադրբեջանին (տեսանյութ)

TRIPP-ը հնարավորություն է, որից Հայաստանը պետք է կարողանա օգտվել. Հրաչյա Արզումանյան (տեսանյութ)

Հ1-եթերում Արցախ բառն արգելում են, իսկ Ռուբեն Վարդանյանը բանտից հայտարարում է՝ Արցախը կա և մնալու է (տեսանյութ)

231 դպրոց փակվելու է, թե՞ ոչ․ «Սա հանրապետության կենսունակության մահվան սցենար է». Ներսիսյան

Հայաստանը խաչմերուկում․ արտաքին շրջադարձ, ներքաղաքական լարվածություն և ճակատագրական որոշումներ

Հաջորդ տարի աշխարհի ծանրամարտի առաջնությունը կազմակերպելու ենք, ելնելով, Եվրոպայի առաջնության փորձից

Հայաստանն առաջին անգամ ընդունում է հրաձգության եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Ռուսներն ու հայերը հազար տարի շարունակ պահում են միմյանց մեջքը․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրը

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է

Մի մարդ չունե՞ք, գնա կողքները կանգնի տենա ինչ են անում, ո՞ր դարնա էլի. Ավինյանը՝ ասֆալտապատման մասին

«Ասում են՝ վերևից է հրամանը». 10 օր է՝ հայկական բեռնատարները չեն կարողանում Վրաստանից Հայաստան մուտք գործել (տեսանյութ)

Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան

ՈւՂԻՂ․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 6–րդ համագումարը

Կորցնու՞մ է արդյոք Ռուսաստանն իր ազդեցությունը հետխորհրդային երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում։ Վալենտինա Կոմլևա (տեսանյութ)

Կորցնու՞մ է արդյոք Ռուսաստանն իր ազդեցությունը հետխորհրդային երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում Վալենտինա Կոմլևա (տեսանյութ)

8700 երեխա սեպտեմբերի 1-ից չի կարողանալու իր դպրոցը գնալ․ փորձագետն ահազանգում է (տեսանյութ)