«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։
Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա՝ ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, եւ հիմնավոր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք` անբացատրելի ցածր։
Մեզ ասացին, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները եւ բացահայտեն զեղծարարներին։
Գուցե հարցը քննարկեն առաջիկա հինգշաբթի՝ կուսակցության Նախաձեռնող նիստի ժամանակ։








