Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ի՞նչ անել Ալիևի հետ, երբ նա շարունակում է խանգարել Փաշինյանին, որն ամբողջ ուժով փորձում է համոզել հայ հասարակությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հանկարծակի խաղաղություն, սեր և փոխըմբռնում է հաստատվել։ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առթիվ ելույթ ունենալով՝ Ալիևը կրկին ցուցադրեց ադրբեջանական «խաղաղասիրության» յուրօրինակ նմուշ. «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով… Բավական է նայել XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի կազմած քարտեզները՝ համոզվելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։


Այդ քարտեզներում չկա Սևան անունով լիճ։ Կա Գյոյչա լիճ, և այնտեղ արտացոլված են բոլոր պատմական տեղանունները, որոնք մենք օգտագործում ենք։ Այդ քարտեզները ոչ թե մենք ենք կազմել, այլ ցարական Ռուսաստանը։ Այն նույն ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևել յան Անատոլիայից վերաբնակեցրեց մեր Ղարաբաղյան հողերում՝ փոխելու տարածաշրջանի էթնիկ և կրոնական կազմը։ Այսինքն՝ այդ քարտեզները հիմնված են պատմական իրողությունների վրա»։ Պարզապես պատկերացրեք՝ նրանք արդեն հավակնում են Սևանին։ Իսկ նման հայտարարություններ Ալիևը մշտապես է անում։ Ընդ որում, նրա խոսքը դեռ մեղմ է՝ համեմատած թիմակիցների հետ, որոնք նույնիսկ չեն թաքցնում ցեղասպանության կրկնության պատրաստակամությունը։ «Ադրբեջանական Սևանի» մասին հայտարարությունն այնքան լկտի էր, որ նույնիսկ Փաշինյանի մերձավորներն ու կողմնակիցները չկարողացան անտեսել այն։ Առջևում ընտրություններ են, և այդ շրջանում ցանկալի է դուր գալ ընտրողներին։ Իսկ եթե հանկարծ հաջողվի դուր գալ ավելի շատ, քան «խաղաղության դարաշրջանի» պատանդ դարձած Փաշինյանը, որը չի կարող ճիշտ գնահատել իր գործընկեր Ալիևի խոսքերը, ապա՝ ավելի լավ։


Այդպես էլ Ռուբինյանն ու Սիմոնյանը ինչ-որ պոպուլիստական բան «շշնջացին»՝ ի պատասխան Ալիևի, ինչի համար ադրբեջանական պաշտոնյաներն ու մեդիան վիրավորվեցին և սկսեցին հիշեցնել, որ նրանց գործը ադրբեջանական ցանկությունները հայ ժողովրդի համար «փաթեթավորելն» է, ոչ թե «թագավորի» հետ վիճելը։ Սկանդալը հասունացավ, և Ալիևի հայտարարությունները «ադրբեջանական Սևանի» մասին, այնուամենայնիվ, հասան լայն հանրությանը՝ այն հանրությանը, որին Փաշինյանի քարոզչությունը ջանասիրաբար «պաշտպանում» է Ալիևի ագրեսիվ նարատիվներից՝ կերակրելով «անվնաս և բարեկամական» Ադրբեջանի մասին հեքիաթներով։ Սակայն այս անգամ Փաշինյանը այլևս չէր կարող լռության մատնել թեման։


Բայց Փաշինյանը մնում է Փաշինյան և գտավ ելք՝ ինչպես շրջանցել իրավիճակը։ Մինչ այդ նա ասում էր, թե խաղաղության գալուստը չեն կարող ընկալել «վնասված» հայերը։ Այժմ նա սկսեց պնդել, որ խաղաղությունը նոր և անծանոթ միջավայր է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։ Ադրբեջանցիներն էլ են «վնասված», և այդ պատճառով չեն կարող տեսնել խաղաղությունը, նույնիսկ բարձրագույն ղեկավարությունը։


Այսպիսով, մի խաղաղություն է հաստատվել, որը տեսնում է միայն Փաշինյանը։ Իսկ «վնասված» Ալիևը, որն այդքան սուր տեսողություն չունի, գուցե նորից սկսի կրակել՝ «Գյոյչա լճի» և «ադրբեջանական Իրևանի» որսի դուրս գալով։ Եվ դա էլ, ըստ Փաշինյանի տրամաբանության, կլինի «խաղաղության դարաշրջանի» շարունակություն՝ պարզապես դժվար ընկալելի երկու վնասված ժողովուրդների համար։ Ալիևը նաև փորձեց «հանգստացնել» հայերին:


«Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին», քանի որ, ըստ նրա, «ադրբեջանցիները ոչ մի երկրում խնդիր չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ ժողովրդի համար»։ Պատրաստվեք, ասում է, շուտով այդ «խնդիր չստեղծող» մարդիկ կգան՝ սկզբում 300 հազար, հետո՝ ավելի շատ։ Ըստ Ալիևի, XX դարի սկզբին Երևանի բնակչության 80 %-ը ադրբեջանցի էր։ Նրանք կբնակվեն Սևանում («Գյոյչայում»), կզբաղեցնեն «պատմական ադրբեջանական քաղաք» Վարդենիսը («Բասարգեչար»)։


Եվ կզարմացնեն բոլորին իրենց «կրթվածությամբ» և «խաղաղասիրությամբ»։ Իհարկե, եթե չվիճեք և փոխանցեք այն ամենը, ինչ կպահանջվի։ Իսկ եթե չկատարեք «վերադարձած» ադրբեջանցիների բոլոր պահանջները, ապա, ըստ Ալիևի մերձավոր Ազիզ Ալեքպերովի, «կվտանգվի հայկական պետության գոյությունը»։ Երկրում քայլում էր խաղաղության դարաշրջանը…


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում
SpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմանները
Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է
Թրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով
Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ
101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը
Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան
Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան
Կարևոր
Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին
Կարևոր
Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան
Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան
Երկար ժամանակ ջուր չի լինելու
Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը
Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան
Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)
Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն
Թրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան

11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողություն

Ողբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերին

Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը

Ով է ուղեկցելու Փաշինյանին

Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

Կուսակիցները եւս անակնկալի են եկել

Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ

Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը

Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում

Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը

Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացել